Զորավարժությունների նպատակային նշանակությունը. ինչո՞ւ ենք «խաղից դուրս» մնում

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մինչ ՀՀ իշխանությունները շարունակաբար հավաստիացնում են, թե հավատարիմ են խաղաղության օրակարգին, որից չեն շեղվելու, Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր պատկերացրած խաղաղությունը ենթադրում է հայաստանյան տարբեր տարածքների բռնազավթում։ Բաքուն առանց քողարկելու ներկայացնում է իր մտադրությունները։ Միևնույն ժամանակ՝ բանակցային գործընթացի վրա ազդելու նպատակով Ադրբեջանը փորձում է կիրառել նաև ուժի ցուցադրության իր լծակները։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն շաբաթ զորավարժություններ է անցկացնում երկրի ներսում։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը որպես հայկական կողմին ուղղված ուղերձ է դիտարկում Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը։

Միայն 2022 թվականին Թուրքիան և Ադրբեջանը 12 համատեղ զորավարժություն են անցկացրել։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունների շարքը շարունակվում է նաև այս տարի՝ չնայած Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը որոշակիորեն խոչընդոտեց դրանց շարունակականությանը։ Այդ զորավարժությունների ընթացքում, որոնք ընթանում են հիմնականում Թուրքիայում, իսկ երբեմն էլ՝ Ադրբեջանում, թուրքական կողմը ցուցադրում է, որ Ադրբեջանը միայնակ չէ, իսկ թուրք զինվորականներն իրենց գիտելիքները և փորձը փոխանցում են ադրբեջանցի զինվորականներին։ Նման վարժանքները շատ են կարևորվում Ադրբեջանի կողմից սեփական բանակը թուրքական չափանիշներին համապատասխանեցնելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, դրանց արդյունքում էականորեն աճում է թուրքական ազդեցությունն Ադրբեջանում։

Բայց Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժությունների անցկացման համատեքստում ձգտում են առաջին հերթին մեկուսացնել Հայաստանին։ Այս շրջանակներում Անկարան ու Բաքուն ակտիվորեն աշխատում են Թբիլիսիի հետ և ձեռնամուխ են լինում նաև Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ձևաչափով զորավարժությունների անցկացմանը։ Գրանցվել են նաև դեպքեր, երբ թուրքադրբեջանական զորավարժություններին մասնակցել են նաև Հարավային Կովկասի սահմաններից դուրս գտնվող երկրներ։ Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունեցան Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ ուժերի «Երեք եղբայր-2021» կոդային անվամբ համատեղ զորավարժությունները: Այս պայմաններում կարող է թվալ, թե Հայաստանն էլ պետք է իր հերթին զորավարժություններ անցկացներ՝ Ադրբեջանին ցույց տալու համար, որ պատրաստ է դիմագրավելու ցանկացած սադրանքի։

Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ հայկական կողմը, ներգրավված լինելով միջազգային զորավարժությունների շրջանակում, կարող էր մատնանշել, որ մեկուսացված չէ և աջակցություն ունի այլ երկրների կողմից։ Եվ հատուկ կարևորություն կարող են ունենալ հատկապես ՀՀ տարածքում նախատեսվող զորավարժությունները։ Այս տարի Հայաստանում նախատեսվում էր ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը, բայց հայկական կողմը նպատակահարմար չհամարեց Հայաստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժություն անցկացնելը։ Իսկ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում ՀԱՊԿ–ի զորավարժություն չի արվում, քանի որ դրանով կարող է առիթ ստեղծվել թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանի դեմ սպառնալիք ստեղծելու համար, իսկ մյուս կողմից էլ դժգոհեց, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքում Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացմանը։

Բայց առանց ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացման փաստի էլ թուրք-ադրբեջանական տանդեմը հակված է տարբեր առիթներ օգտագործել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան զարգացնելու համար։ Հետաքրքրական է, որ օրերս Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հաստատեց, որ Հայաստանի զինվորականները մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ հովանու ներքո անցկացվելիք Defender-23 («Պաշտպան-23») զորավարժություններին։ Բայց ժամեր անց ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում խմբագրվեց «Պաշտպան 23» զորավարժության մասին հոդվածը, և Հայաստանը հանվեց մասնակիցների ցանկից։ Հանրության համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է Հայաստանը հանվել մասնակիցների ցանկից։

Հասկանալի է՝ կա՛մ զորավարժությունների կազմակերպիչներն են հանել Հայաստանին, կա՛մ էլ Հայաստանն է հրաժարվել մասնակցությունից՝ ինչ-ինչ ազդակների կան հանգամանքների բերումով: Ճիշտ է, ՀՀ պաշտպանության նախարարությունը նշեց, որ ընթացիկ տարում պլանավորում են մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին, բայց այդպես էլ որևէ տրամաբանական պատասխան չհնչեց, թե ինչու է հանվել Հայաստանի անունը Defender-23-ից:

Միևնույն ժամանակ այս համատեքստում հարց է ծագում նպատակահարմարության հետ կապված, թե արդյոք պե՞տք է Հայաստանը մասնակցեր ԱՄՆ-ի գլխավորությամբ զորավարժություններին, երբ չի մասնակցում այն ռազմաքաղաքական դաշինքի զորավարժություններին, որին անդամակցում է։ Բայց և մյուս կողմից՝ միգուցե հայկական կողմը կարող էր մասնակցել և՛ ՀԱՊԿ զորավարժություններին, և՛ ԱՄՆ հովանու ներքո անցկացվելիք Defender-23 («Պաշտպան-23») զորավարժություններին։ Բայց, ինչպես երևում է, ՀՀ գործող իշխանությունները չունեն այդքան ճկունություն, ինչպես նաև վիճակը հասցրել են նրան, որ Հայաստանն այլևս որպես գործոն չդիտարկվի թե՛ ռազմավարական դաշնակցի, թե՛ հավաքական Արևմուտքի կողմից, դեպի ուր «սլանում» է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Ահա, թե ինչու էր ջրիկացել Նիկոլն ԱԺ-ում․ Արմեն Աշոտյան (video) Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video) 13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ հնչեցնում Գործարարները շատ անհանգիստ են՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների սրման հետ կապված․ Քոչարյանը մանրամասնեց (video) Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին Ռուսաստանն ու Չինաստանը Մերձավոր Արևելքում իրավիճակի և ծովային անվտանգության վերաբերյալ բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ Հրադադարի հաստատումից հետո Իսրայելը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը Շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանցի ասկյարները գան, ու․․․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար․ Էրդողան Մատվիենկոն հանդիպել է Էրդողանի հետ Ճղում եք. Քոչարյանից էլ, Սամվել Կարապետյանից էլ, Ծառուկյանից էլ թույլ եք. Մինասյանը՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ մի՛ ճնշեք․․․ Փաշինյանի ճակատագրական մեսիջը Պուտինին»․ Հայկ Նահապետյան (video) ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ․ Ռոբերտ Քոչարյան Ինչ որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկվածների նկատմամբ․ մանրամասներ ՔՊ-ն ունի համազգային աղետի նոր ծրագիր (video) Իրանի դեմ պատերազմը խիստ ռիսկային միջոց է․ իրանագետ Աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին․ Էրդողան Թրամփը հայտարարել է, որ կարող է անձամբ մեկնել Իսլամաբադ՝ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը Իշխանությունը որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք․ Գոհար Ղումաշյան Միացյալ Նահանգներն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանում բոլոր ռազմավարական թիրախների խոցված լինելու մասին Մենք ունենք հնարավորություն պատմական խաղաղության համաձայնագիր կնքել Լիբանանի հետ․ Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am