Իջևանցի հարս Աննան հիմա էլ հասավ մեր երեխաների կրթությանը (video)

Այն, ինչ ուսուցիչները սովորեցնում են դպրոցում, այն ինչ սովորեցնում ենք մեր ընտանիքներում երեխաներին, ուղղակի խոսքեր են եւ չեն բխում իրական կյանքից։ Այս մասին «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» համաժողովում հայտարարել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Հայ կնոջ դերն առաջնահերթ կարեւոր է մեր պետության համար, որովհետեւ կինն է դաստիրակում երեխային որպես հասարակության անդամի։ Անկեղծորեն ասեմ՝ ես կարծում եմ, որ մենք բավականին թերացել ենք մեր դերում տասնամյակներ, եթե ոչ` հարյուրամյակներ։ Այն, ինչ ուսուցիչները սովորեցնում են դպրոցում, այն, ինչ սովորեցնում ենք մեր ընտանիքներում երեխաներին, ուղղակի խոսքեր են եւ չեն բխում իրական կյանքից։ Պետք է փորձենք փոխել մեր դժվարությունների հիմքերը, մեր մոտեցումները։ Ես հաճախ այցելում են մարզային դպրոցներ, որտեղ երեխաները միջոցառումների ժամանակ երեխաները երգում են, արտասանում, եւ այն ինչ հնչում է այդ հրեշտակների շուրթերից, ոչ մի կապ չունի մեր կյանքի հետ»,- նշեց Հակոբյանը։

Աննա Հակոբյանը կոչ արեց տավուշի կանանց անտեսել դժվարությունները եւ համալրել պարեկայինների շարքերը։

«Ես իջեւանցի հարս եմ եւ լավ գիտակցում եմ՝ ինչ է նշանակում կանանց խորհուրդ տալ ակտիվորեն եւ վստահ գնալ, սովորել, դառնալ պարեկ եւ աշխատել, բայց պետք է անենք դա։ Բայց դա առաջին հերթին պետության, քո համայնքին, քո երեխային ծառայելու եւ կյանքն ավելի օրինապահ դարձնելու հնարավորություն է։ Ես չգիտեմ՝ մենք որտեղից ենք վերցրել անվտանգության ապահովումը կնոջ գործը չէ եւ որ կան աշխատանքներ, որոնք հստակ կանանց համար են»,- ասաց վարչապետի տիկինը։

դիտվել է 404 անգամ
Լրահոս
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում…
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am