«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջնականապես որոշվել է` գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակը նշելու են «Փարավոնում», սեպտեմբերի 3-ին, կոնյակը («Նոյ») կապահովի Գագիկ Ծառուկյանը, չէ՞ որ Սեյրան Սարոյանի հետ քավոր-սանիկ են:
Հյուրեր են լինելու ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Օդեսայից: Թամադան «Որոգայթի» Սարգիսն է: Դրսից երգիչ-երգչուհի չեն հրավիրել: Ժլատությո՞ւն է արել գեներալը՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Չէ, նա միայն հայկական երաժշտություն է սիրում»: Ինքն է՞լ է երգելու` «Ջուխտակ շամամները»: «Չի բացառվում»:
Ակորդեոնիստ Աշոտին հրավիրե՞լ եք (Աշոտը Սարոյանի «օկոպոնիստն» է): «Այո»: Բա որ Սերժ Սարգսյանը չհասցնի՞ Ղարաբաղից գա-հասնի, նա Ստեփանակերտում է, իսկ այցը քառօրյա է: «Բացառվում է»:
Ի դեպ, Սարոյանի 50-ամյակին մասնակցելու հրավեր են ստացել ԱԺ բոլոր խմբակցությունները՝ բացի «Ելքից»»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը