Սերժ Սարգսյանը թոշակի մեծ մասը չի ստանում, գրասենյակը չեն ֆինանսավորում

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ է՝ օրենքով իրեն հասանելիք կենսաթոշակը ողջ ծավալով չի ստանում։ Մեր տեղեկություններով, ՀՀ երրորդ նախագահը կարողանում է օգտագործել իր կենսաթոշակի չնչին մասը։ Պատճառը նրա դեմ հարուցված քրեական գործն է եւ նրա հաշիվների վրա դրված կալանքը։ Նշենք, որ պաշտոնաթող նախագահին օրենքով հատուկ կենսաթոշակ է հասանելի, այն հաշվարկվում է նախագահի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի թոշակը փոխանցո՞ւմ են, չպատասխանեցին՝ հղում կատարելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, սակայն Սերժ Սարգսյանի գրասենյակից հաստատեցին, որ նախագահի թոշակի վրա կալանք է դրված։


«Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար օրենքով նշանակված է հատուկ կենսաթոշակ, եւ ՀՀ երրորդ նախագահին դրա շրջանակներում հատկացվում է կենսաթոշակ։ Նախագահ Սարգսյանի հանդեպ հարուցված քրեական գործի, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդման հետեւանքով, գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում, նրա կենսաթոշակի մի մասի վրա կիրառվել է արգելանք»,- պատասխանել են Սերժ Սարգսյանի գրասենյակից։ Հիշեցնենք, որ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կապված է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում պետության միջոցներից 489 մլն 160 հազար դրամի հափշտակությունը ենթադրաբար կատարելու դեպքի հետ։ Այս գործն առավել հայտնի է որպես «սալյարկայի» գործ եւ Սերժ Սարգսյանին առաջադրված միակ մեղադրանքն է։

Մենք տեղեկացել էինք նաեւ, որ Սերժ Սարգսյանի գրասենյակի գործունեության համար նույնպես կառավարությունը գումարներ չի հատկացնում, մինչդեռ օրենքով սահմանված է, որ պաշտոնաթող նախագահները պետք է գրասենյակ ունենան։ Սարգսյանի գրասենյակից այս տեղեկությունը նույնպես հաստատել են։
«ՀՀ կառավարության կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆինանսավորման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական բյուջեից պաշտոնաթող հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ֆինանսավորվում է միայն գրասենյակի աշխատողների (երեք հաստիքային միավոր) աշխատանքի վարձատրության մասով։ Պետական բյուջեից պաշտոնաթող ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ ուղղություններով նախագահ Սարգսյանի գրասենյակը որեւէ այլ ֆինանսավորում չի ստանում»։

Գրասենյակից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ ճակատագիր ունեցավ Սերժ Սարգսյանի կեցավայրի հարցը, օրենքով նախկին նախագահները պետք է պետության կողմից բնակարան ստանան, հարցրինք՝ Սերժ Սարգսյանին բնակարան կամ այն գնելու համար համապատասխան գումար փոխանցվե՞լ է։ Հիշեցնենք, որ նրան 2018-19 թվականներին կեցավայրի մի քանի առաջարկ արվեց, նա հրաժարվեց առաջարկված տարբերակներից, եւ պետությունը դրանից հետո, մեր տեղեկություններով, որեւէ առաջարկ չի արել: «Ինչ վերաբերում է պաշտոնաթող ՀՀ երրորդ նախագահին օրենքով նախատեսված կարգով բնակարանով ապահովելուն, տեղեկացնում ենք, որ մինչ օրս այդ հարցը լուծված չէ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեռեւս 2018թ. ԶԼՄ-ներին հայտնել էր, որ իրենք «փնտրտուքի արդյունքում չեն գտել համապատասխան պետական գույք, որը համադրելի լինի նախորդ երկու պաշտոնաթող նախագահներին տրամադրված տարածքների չափորոշիչների հետ, որը որպես ելակետային հիմք են ընդունել փնտրտուքի համար»։

Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել էր նաեւ, որ չկարողանալով գտնել իրենց նշած չափորոշիչներին համարժեք գույք, որոշել են պետության կողմից գնել մասնավոր տարածք եւ տրամադրել նախագահ Սարգսյանին»»:

Ամբողջական հոդվածը՝  «Հրապարակ» թերթում

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am