Հայկական ժամանակը գրում է. Ոստիկանության կողմից ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) գործարանում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ հրապարակման տեղեկությունների ուսումնասիրման արդյունքները հայտնի են:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ուսումնասիրության արդյունքներով մամուլում հրապարակված տեղեկությունները չեն հիմնավորվել:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականից հետո, ոստիկանության ներկայացուցիչները այցելել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին, սակայն վերջինս հրաժարվել է որեւէ պարզաբանում ներկայացնել՝ նշելով, որ չեղած բանի մասին չի պատրաստվում պարզաբանում ներկայացնել:
Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եւ քրեական հեղինակությունների միջեւ։
Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ. մի խումբ անձինք այցելել են Մանուկյանի աշխատասենյակ եւ առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։ Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, որը, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է Մանուկյանի գլխին: Մանուկյանի աշխատակիցներն էլ նրանց են հարվածել։
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը