«Ժողովուրդ» օրագրում է. «Ըստ ավանդության, անտիկ աշխարհի երևելիներից մեկը՝ փիլիսոփա Դիոգենեսը, օրը ցերեկով վառվող լապտերը ձեռքին՝ շրջում էր Աթենքի փողոցներում: Եվ երբ անցորդները հետաքրքրվում էին, թե որն է տարօրինակ վարմունքի պատճառը, փիլիսոփան պատասխանում էր. «Մարդ եմ փնտրում, մա՛րդ»:
Այս պատմությունը հիշեցինք տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ երեկվա հայտարարություններից հետո, երբ ասել էր, թե քաղաքացիներն իրենց մաշկի վրա սկսել են զգալ կառավարության գրանցած աննախադեպ տնտեսական աճը. «Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը: Երբևէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի, դա է խոսում, որ տնտեսությունը զարգացել է: Ու քաղաքացին դա զգում է իր մաշկի վրա, քանի որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, զարգանում է զբոսաշրջությունը»:
Այո՛, այո՛, ճիշտ հասկացաք՝ Հայաստանի տնտեսությունը կրկին սկսել է վագրի թռիչքներով զարգանալ, և մարդիկ այդ ամենը զգում են իրենց մաշկի վրա: Ու հիմա կարելի է Դիոգենեսի նման վառվող լապտերով շրջել Հայաստանի բնակավայրերով և որոնել իրենց մաշկի վրա այդ աներևակայելի հաճույքը գեթ մի պահ զգացած մարդկանց»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը