«Հերիք ա հայրենիքը ծախեք»․ զոհված զինծառայողների ծնողները՝ Արցախի մուտքն արգելող ոստիկաններին․ video
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը:
Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 31-ին զոհվածների ծնողները հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եւ մտադիր էին այնտեղից երթ իրականացնել դեպի Սյունիք: Նրանք նշել էին, որ ուզում են տեղում պարզել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը եւ ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչեւ հիմա փակ:
