«Ժողովուրդը» գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը թեև տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, սակայն այս տարվա առաջին կիսամյակում 150.3 մլն դրամով նվազեցրել է պետական բյուջե կատարած հարկային վճարումները: Եթե այս տարվա եռամսյակում մետրոպոլիտենը պետական բյուջե կատարել է 330 մլն 120 հազար դրամի չափով հարկային վճարում, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 480 մլն 427 հազար դրամ:
Այստեղ, սակայն, տարօրինակ է փաստը. մետրոպոլիտենի հարկային վճարումները նվազել են այն դեպքում, երբ մետրոյից օգտվող ուղևորների թիվը ավելացել է: Նույն ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մետրոյից օգտվող ուղեւորների թիվը 1.5 տոկոսով ավելացել է: Ու անհասկանալի է, թե ինչու է մետրոպոլիտենը նվազեցրել հարկերը: Մնում է ենթադրել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկը պարզապես թաքցրել է եկամուտները»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը