Ռուսահայ օլիգարխների երկիր` ո՞ւմ հանձնելու համար

Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին, որում նրա ասելիքի հիմնական մեխը հետևյալն է` ռուսահայ օլիգարխները ցանկանում են ավելի շատ ինտեգրվել ՀՀ տնտեսական կյանքին. հարցը է՝ Երևանում նույնը ուզո՞ւմ են: Նա բացատրում է, թե բոլորը շատ լավ հասկանում են, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լճացումից կարող է պայթի։ Հարցն այն չէ, որ Ռուսաստանը խառնվում է Հայաստանի ներքին հարցերին, ուղղակի Մոսկվան չի ուզում անհասկանալի ու ոչ ստաբիլ իրավիճակների առաջ կանգնել։ Այնուհետև նա ավելի է խորանում. «Հայաստանի պասիվ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում կործանարար է։ Հայաստանի իշխանությունները ձգում են իրավիճակը, որ գան հասնեն 2018 թվականը հատեն՝ կոլեկտիվ անպատասխանատվություն ստեղծեն վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ինստիտուտի հետ կապված։ Ցավոք սրտի, բոլորին այսօր պարզ է, որ ընդունված որոշումները բացարձակ հայանպաստ չեն լինելու։ Պասիվ ձգելու վիճակը ինչ-որ տեղ հանցագործություն է։ Լավ 15-20 տարի ձգենք, ինչքա՞ն կարող ենք։ Ուժեղ քաղաքական, ռազմական պետություն չենք կարող կառուցել չլուծված հակամարտությամբ․ մեր դիրքերն արտաքին ոչ մի հարթակում չեն ուժեղանում։ Չկան պետական շահեր, կան անձնական շահեր՝ այդ բանաձևով են մարդիկ շարժվում։ Զբաղված են պատասխանատվությունը սրա-նրա վրա գցելով։ Ասում են՝ կամ մենք պետք է մնանք թալանենք, կամ էլ թե չէ, եթե մենք չլինենք՝ արևմտյան կենտրոնները երկրում մեծ աշխատանք են տանում, ու միանգամից Հայաստանի հասարակությունը կսկսի շատ ակտիվ հարցեր բարձրացնել, իրավիճակ կփոխվի։ Այսինքն՝ կսկսեն մտածել Ռուսաստանի շահերի դեմ»։ Իսկ հարցին, ի՞նչ դերակատարություն կունենան Հայաստանում առաջիկայում՝ մանավանդ 2018-ին ընդառաջ, ռուսաստանաբնակ հայ օլիգարխները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս տեղեկություններ էին շրջանառվում, թե ցանկություն կա Հայաստանում իրենց ազդեցության լծակները մեծացնել, Կարախանյանը պատասխանում է. «Հարցը, ինչքան հասկանում եմ՝ 1-3 բիզնես շրջանակների մասին է։ Բնական է, որ իրենք կցանկանան ավելի շատ ինտեգրված լինել Հայաստանի տնտեսական կյանքում, բայց հարցը նորից կապված է այն բանի հետ, թե Հայաստանի իշխանություններն ում հետ են մտնում գործարքի մեջ։ Ում հետ որ մտնեն գործարքի մեջ՝ այդ կառույցներն էլ ավելի մեծ հնարավորություններ կունենան»։ Հայաստանում կոռուպցիայի ու քրեաօլիգարխիկ համակարգի մասին, դրա հասցված վնասների մասին բազմիցս ասվել է ու գրվել է։ Այն, որ Հայաստանում քաղաքական համակարգը վերացել է և այս իրավիճակը լճացումից կարող է անցում կատարել ուղղակի պայթյունի` դարձյալ կանխատեսելի է։ Բայց հետաքրքրականն այն է, որ մեզանում ամեն ինչ արվում ու ասվում է `հղում կատարելով Ռուսաստանի ցանկությունների, մտադրությունների ու նպատակների վրա: Այ, Կարախանյանական պարզաբանումը`«Մոսկվան չի ուզում անհասկանալի ու ոչ ստաբիլ իրավիճակների առաջ կանգնել»։ Կարծում եք, սա ընդամենը ինչ-որ հայտարարությո՞ւն է: Ո՛չ, սա անավարտ մի միտք է: Այն ունի շարունակություն, որը չի ասվել: Առավել կարևոր է այն, թե ինչը չի կոնկրետացրել Կարախանյանը: Վերհիշենք, որ դեռ Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման պիկի ժամանակվանից սկսած` Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու ծրագիրը Մոսկվայում տարիներ շարունակ տարածվում էր` այսպիսի հարցազրույցների միջոցով: Պարզվում է, որ որոշ շրջանակներ շարունակում են այդ ձգտումը պահպանել: Ստացվում է, պարզապես փոխվում են դերակատարները, որոնց կարելի է անվանել` ընդդիմություն, այլընտրանք, կամ ասենք` Հայաստանի զարգացմամբ ու կայունությամբ հետաքրքրված «ռուսահայ օլիգարխներ»: Իսկ ում՞ վրա է նրանց «խաղադրույքը»: Ամեն ինչ շատ պարզ է` «ռուսահայ օլիգարխների» «խաղադրույքը» Կարեն Կարապետյանն է: Իսկ իբր կայունություն երազող Կրեմլի պատերին մոտ կանգնած «փորձագետների» ուզածը մեկն է` ռուսաստանցի օլիգարխների ընկերությամբ ու բարեկամությամբ, խոշոր ընկերությունների ներկայացուցիչների փոխադարձ շահերով Հայաստանում իշխանական բուրգի ղեկավարին փոխել` բայց համակարգը թողել: Թողնել` նորերի հարստացման համար: Ուրիշ ոչինչ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am