Մարդո՞ւ, թե՞ իշխանությունների իրավունքների պաշտպան

«Փաստ» օրաթերթը գրում է․ Իշխանության թևերի փոխզսպումների համակարգը և անկախ մարմինների գործունեությունը յուրաքանչյուր ժողովրդավարական համակարգի գործունեության կարևորագույն տարրերից են։ Բայց Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի անվան տակ տեղի են ունենում հակաժողովրդավարական երևույթներ, որոնցից մեկն էլ իշխանության գերկենտրոնացումն է իշխող ուժի, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձի ձեռքում։ Խնդիրն այն է, որ քայլ առ քայլ Փաշինյանն իրենից կախվածության մեջ է գցում բոլոր այն մարմինները կամ կառույցները, որոնք պետք է լինեին անկախ ու քաղաքական առումով չեզոք։

Ընդ որում, այնպիսի հետևողականությամբ կամ ջանասիրությամբ, որ եթե դրա կեսի չափով երկրի անվտանգության մասին մտածեր (մտածեին), հնարավոր է՝ այսքան սարսափելի վիճակում չլինեինք: Այս տրամաբանության շրջանակներում իշխող ուժի պատգամավորը, Նիկոլ Փաշինյանի վաղեմի աշխատակիցը դարձավ ԿԸՀ նախագահ, արդարադատության նախարարը՝ ԲԴԽ նախագահ։ Նույնպիսի իրավիճակ է նաև ՄԻՊ-ի պարագայում։ Իշխանությունները ձեռնամուխ եղան այդ պաշտոնում ընդգծված իշխանական թեկնածուի ընտրությանը և 2022 թ. սկզբին արդարադատության նախարարի տեղակալ, փաստացի թիմի անդամն ընտրվեց ՄԻՊ պաշտոնում՝ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում պահպանելով իշխանությունների նկատմամբ իր լոյալությունը։

Բայց իշխող ուժի «սրտի» ՄԻՊ-ը, կամ, ինչպես այն ժամանակ ասում էին՝ ՔՊ ԻՊ-ը, հրաժարական տվեց, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունների կողմից այլ աշխատանքի տեղափոխվելու հետ կապված։ Դրանից հետո էլ ՔՊ-ի կողմից ՄԻՊ-ի «ընտրության» համար ստեղծված քաղաքական ավանդույթը շարունակվեց։ Այս անգամ իշխանական ՄԻՊ թեկնածու դարձավ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը։ ՀՀ Սահմանադրության մեջ ՄԻՊ թեկնածուի ընտրության հետ կապված նշված է, որ այդ պաշտոնում կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:

Այստեղ էական է այն հանգամանքը, որ Սահմանադրության մեջ հեղինակության մասին հատուկ նշված է. այսինքն, հանրության շրջանում մեծ հեղինակություն վայելող անձի ընտրության պարագայում է, որ ՄԻՊ-ը կարող է արդյունավետ գործել՝ իր ճանաչումն ու հեղինակությունն օգտագործելով մարդու իրավունքների խախտման դեպքերին արձագանքելու հարցում։ Ինչպե՞ս կարող է իշխանական թեկնածու Անահիտ Մանասյանը տեղավորվել կոնկրետ այս պահանջի շրջանակներում։ Հանրության մեծամասնությունը նրան ուղղակի չի ճանաչում։ Եվ նրա անցած ճանապարհի միակ ուշագրավ դրվագը, որի մասին քիչ թե շատ մարդիկ կարող են իմանալ, այն է, որ գլխավոր դատախազի տեղակալ է մի քանի ամսով աշխատել։

Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ ՄԻՊ-ն անկախ պաշտոնատար անձ է, սակայն Մանասյանն ինչպե՞ս է անկախ գործելու մարդու իրավունքների խախտումներին արձագանքելու ուղղությամբ այն դեպքում, երբ մարդու իրավունքների խախտման դեպքեր արձանագրվում են նաև իրավապահ մարմինների, այդ թվում՝ նաև դատախազության կողմից։ Մի՞թե նա կաշկանդված չի լինի իր ընկերուհու գլխավորած կառույցի աշխատանքներին անհրաժեշտ գնահատական տալու հարցում։ Պարզ է, չէ՞, որ նա ևս լինելու է ավելի շատ ոչ թե ՀՀ ՄԻՊ-ը, այլ ՔՊ-ի իրավունքների պաշտպանը, ինչպես և իր նախորդը։

Դեռ թեկնածուի կարգավիճակում նա արդեն նշում է, թե մարդու իրավունքների պաշտպանությանը մեծ տեղ է հատկացնելու, անաչառ է լինելու և ընդհանրապես չի խոսելու ընդդիմադիր, իշխանական, հասարակական-քաղաքական գործչի դիրքերից, սակայն ինքն էլ խախտում է իր նշած այդ սկզբունքները։ Օրինակ՝ տարրական տրամաբանությունը հուշում է, որ ՄԻՊ պաշտոնի հավակնորդը պետք է արձագանքեր իր մրցակցի հանդեպ քպականների խայտառակ, փողոցային պահվածքին, սպառնալիքներին ու վիրավորանքներին։ Բայց Մանասյանն այդպես էլ չարձագանքեց, որովհետև պարզ է, որ ինքն ընդհանրապես չի էլ արձագանքելու ոչ մի դրվագում, որը վերաբերելու է իշխանությունների գործողություններին և պահվածքին։

Չնայած, այս ամենը վաղուց զարմանալի չէ. մենք հետևողականորեն գնում ենք ժողովրդավարական բոլոր արժեքների ոտնահարման ճանապարհով։ Ուղղակի կարելի էր գոնե ՄԻՊ պաշտոնն այսպես ոտնատակ չտալ։ Լավ, մի՞թե հասարակական սեկտորից կամ ընդհանրապես իրավաբանական հանրությունից չկար հեղինակություն կամ իսկապես ճանաչում ունեցող մի անձնավորություն՝ թեկուզ ինչ-որ չափով իշխանամերձ շրջանակներից, որին կարող էին առաջադրել։ ՄԻՊ-ի թեկնածուն կարող էր լինել առնվազն ամբողջությամբ իշխանության հետ չասոցացվող շրջանակներից։ Բայց դա իշխող ուժի գծած շրջանակում չի տեղավորվում։ Այլ տարբերակ չկա, իրենց թեկնածուն անպայման պետք է լինի ցայտուն իշխանական։ Այս իրողությունը վկայում է նաև իշխանությունների վախերի մասին, քանի որ նրանք տրամադրված են մարդու իրավունքների մշտական դարձած խախտումների անընդհատությանը, այլապես այդպիսի քայլերի չէին գնա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 319 անգամ
Լրահոս
ԲՈՒՀ-երում բարձրագույն կրթությունը կլինի անվճար․ Աննա Գրիգորյանը մանրամասնում է (video) «Ինչ խփեց Նիկոլին․․․ մնացել է «բոմժության տակ»» (video) Գործ սարքող թագավորի հեքիաթը… Նարեկ Կարապետյան Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես Իրանը ողջունում է Լիբանանում հրադադարի հաստատումը. Բաղայի Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսել ե՞ք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում. փաստաբան Մոսկվան և Բաքուն լուծել են AZAL-ի շուրջ վեճը և հանդես եկել համատեղ հայտարարությամբ Ջուր չի լինելու Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարաբերությունների ամրությունը Ադրբեջանի հետ. Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Բաքուն և Դամասկոսը պատրաստվում են հարաբերությունների զարգացման կոնկրետ քայլերի Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ․ Վահե Հովհաննիսյան Ահա, թե ինչու էր ջրիկացել Նիկոլն ԱԺ-ում․ Արմեն Աշոտյան (video) Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video) 13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ հնչեցնում Գործարարները շատ անհանգիստ են՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների սրման հետ կապված․ Քոչարյանը մանրամասնեց (video) Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին Ռուսաստանն ու Չինաստանը Մերձավոր Արևելքում իրավիճակի և ծովային անվտանգության վերաբերյալ բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ Հրադադարի հաստատումից հետո Իսրայելը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը Շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանցի ասկյարները գան, ու․․․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար․ Էրդողան Մատվիենկոն հանդիպել է Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am