Նիկոլն ասաց՝ Տեղ գյուղում որտեղ է դիրքավորվել թշնամին (video)
Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«ԼՂ գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակում է մնալ դադարեցված։ Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ»,- ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաև Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին:
