«Էկոակտիվիստների» հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի էկոլոգիային ահռելի վնասներ են հասցվել

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արդեն 116 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է. ադրբեջանցի պսևդո-էկոակտիվիստները, իսկ իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները աշխարհից կտրել են 120 հազար մարդու։ Այսքանից հետո դեռ մի բան էլ իրենք՝ ագրեսոր-ահաբեկիչներն են լծվել տեղեկատվական գրոհների։ Ադրբեջանական մի շարք լրատվականներ ու գործակալություններ տևական ժամանակ է՝ իրենց առաջնային թիրախներից մեկն են համարում Սարսանգի ջրամբարը և արհեստական թեզեր են շրջանառում՝ պնդելով, թե «հայերը Սարսանգի ջրամբարը կործանում են, մսխում են ամբողջ ջուրը» և այլն։

Այն, որ այս թեզերն անհեթեթություն են, պարզ է յուրաքանչյուր տառաճանաչի, սակայն այս քարոզչական հնարքի ամենազավեշտալին այն է, որ ադրբեջանական պրոպագանդան շեշտում է, թե Արցախը «էկոլոգիական տեռորի է ենթարկում Ադրբեջանին», «էկոցիզմ է իրականացնում՝ արգելելով այդ հատվածի ադրբեջանական հողատարածքների ջրօգտագործումը»։ Փաստացի, տեռորից է խոսում մի երկիր, որը միշտ հենց տեռորիստական է եղել, հանցագործություններ իրականացրել մարդկության նկատմամբ, հիմա էլ՝ ավելի քան երեք ամիս շրջափակել է Արցախը, պարբերաբար կտրում է Արցախի գազամատակարարումը, երկրում ստեղծում նաև էներգետիկ ճգնաժամ։

Մյուս կողմից՝ ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստների» հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի էկոլոգիային ահռելի վնասներ են հասցվել։ Այլ կերպ ասած՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում». սեփական հանցագործությունները պարտակելու համար Ադրբեջանը անցնում է հարձակման՝ կեղծ մեղադրանքներ հնչեցնելով ու անհեթեթագույն թեզեր շրջանառելով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am