Նիկոլի իշխանության դերասանական «նազն» ու ֆեյք-քարոզչության «տուզը»

Թերևս միայն փաշինյանական իշխանությունն ու յուր սպասարկուներն էին ընդունակ «արտաքին հետք» տեսնել Ազգային ժողովում հակամետ հայացքներ ունեցող երկու մարդու միջև տեղի ունեցած միջադեպից: Թափանցիկ ակնարկներ արվեցին, թե նախահարձակ եղած քպ-ականին 1 անգամ հարվածելը ինչ-ինչ արտաքին հետք ունի, այն էլ... ռուսական: Նման ակնարկներ անելը նշանակում է՝ կա՛մ դա ասողն է ցնդած, կա՛մ (ինչն ավելի հավանական է) մնացածին է ցնդածի տեղ դրել:

Ի դեպ, ժամանակ առ ժամանակ, տարբեր գործընկերներ, փորձագետներ, ընդունելով հանդերձ, որ փաշինյանական քարոզչությունն ու քարոզչական հնարքները ծայրահեղորեն պարզունակ են ու նախատեսված, թերևս, հիշողությունից զուրկ և սահմանափակ մտավոր կարողություն ունեցողների համար, բայց՝ «աշխատում» են: Վիճելի է, թեպետ մյուս կողմից, դժվար է վիճարկել փաստը, որ Նիկոլ Փաշինյանն ու զանազան «դերասանություններ անող» նրա թավշադարչնագույն անձնակազմը արդեն 5 տարի է, ինչ իշխանություն են:

Ու, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նրա իշխանությունը շարունակում է դերասանական «նազերը»: Մի օր Փաշինյանն է ինչ-որ կակաչներ տնկում: Ու դա այն օրն է, երբ թշնամին ներխուժում է Հայաստանի տարածք և առաջ շարժվում: Մյուս օրը նրա կինն է կերկերուն ձայնով կրկնում ալիևյան քարոզչության թեզը, թե պատերազմի ժամանակ հայկական բանակը գրեթե ամբողջ կազմով դասալքել է: Սրանք փաշինյանական ֆեյք-քարոզչության «տուզերն» են: Այսպես, «նազուտուզ անելով», արդեն 5 տարի է, օր են անցկացնում:

Այդ բոլոր դրսևորումների հիմնական խնդիրը հանրություն կոչվածին, որքան հնարավոր է, բուն թեմաներից շեղելն է, գլխավորի վրա կենտրոնանալու տեղ ու ժամանակ չթողները, երկրի ու իրենց գլխին «թավշյա» իշխանությունների բերած աղետների մասշտաբներն ու խորությունը գիտակցելու, գնահատելու ժամանակ ու ցանկություն չթողնելը:

Ու նման իրավիճակում, հո՛պ, մեկ էլ ԱԺ նախագահ համարվող անձը, թիկնապահների միջոցով, Երևանի կենտրոնում հարձակվում է մարդկանց վրա: Ի դեպ, դրանով ձեռքի հետ պատառոտում է այսպես կոչված «քաղաքացիական հասարակության»՝ երկար տարիներ շարունակ զանազան-զարմանազան իրավապաշտպան ներկայացողների դիմակները, որ առանց այդ էլ արդեն հնամաշ են ու կարկատաններով պատված: Եթե հանկարծ նախկին իշխանությունների օրոք նման մի բան լիներ, ապա հիմա վայնասունը Վաշինգտոն ու Բրյուսել էր հասել՝ «հասե՜ք, փրկե՜ք, կոտորում են...» ու նմանօրինակ այլ դրսևորումներով: Իսկ հիմա այդ նախկին աղմկարարաների ձայն-ծպտունը չլսվեց էլ: Ու դա առաջին «գառների լռությունը» չէ:

Ալեն Սիմոնյանի մասին: Կներեք, նրա հայտարարույթունների, որոնք լիովին տեղավորվում են ակնարկված ֆեյք-քարոզչության տրամաբանության մեջ: Տեսեք, ոչ այլ ոք, այլ հենց Ալեն Սիմոնյանը, որ կրկնենք՝ ԱԺ նախագահ է համարվում, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի տղայի՝ Աշոտ Փաշինյանի վրա հարձակում է եղել: Իսկ սա արդեն հետաքրքիր է, քանի որ փաշինյանական ոստիկանությունը (հետաքրքիր է, նրանք քպ անդամատոմսեր արդեն ստացե՞լ են, թե՞ ստացել են, բայց թաքուն են պահում) շտապեց հերքել ԱԺ նախագահի հայտարարությունը՝ նշելով, որ նման տեղեկություն չունեն, նման փաստով ոստիկանություն դիմող չի եղել:

Բայց քանի որ բոլորը գիտեն, թե ինչ մոտեցումներով է աշխատում ոստիկանությունը, ապա իր վրա իբր թե կատարված հարձակման մասին լուրերը ստիպված էր անձամբ հերքել Աշոտ Փաշինյանը՝ չի եղել նման բան:

Ստացվում է, որ Աշոտ Փաշինյանը փչացրեց Ալեն Սիմոնյանի «խաղը»: Սա էլ է հետաքրքիր, որովհետև այս, կներեք արտահայտության համար՝ իշխանության ֆեյք-քարոզչության հիմնական թելերն ու սցենարային գծերը Փաշինյանի կամ առնվազն նրա կնոջ ձեռքերում են: Հնարավո՞ր է, որ Ալեն Սիմոնյանը, առանց Փաշինյանի գիտության կամ թույլտվության, լուր նետեր դաշտ, թե՝ Աշոտ Փաշինյանի վրա հարձակում է եղել:

Սնում է ենթադրել, որ դա պարզապես հատուկ մտածված հերթական սուտն էր՝ դրա շուրջ ուշադրություն կենտրոնացնելու համար: Շեղող մանևր: Իսկ գուցե Ալեն Սիմոնյանը պարզապես ուզում էր ուրախացնել ինչ-որ մարդկա՞նց: Կամ, ի՞նչ իմանաս, միգուցե երազում է թիկնապահներով այս անգամ էլ Աշոտ Փաշինյանի՞ վրա հարձակվել: Ի՞նչ իմանաս, թե ինչ դիֆուզիաներ են նրանց քպ-ական մութ հոգիներում:

Համենայն դեպս, նա ապահովության համար թող հեռու մնա այն վայրերից, որտեղ թիկնապահների ուղեկցությամբ հայտնվում է ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնողը: Մասնագետները զգուշացնում են՝ գարուն է:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 2582 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am