Ինձ թվում էր` գործ ունեմ Ազգային ժողովի հետ, բայց պարզվեց` ուղղակի խուլիգաններ էին այնտեղ․ Էդգար Ղազարյան

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում քննարկեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Առաջադրված էր երկու թեկնածու` ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները ներկայացրել էին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հանրային գործիչ Էդգար Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխանությունը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը: ՔՊ-ականների «թեթեւ ձեռքով» հանձնաժողովի նիստը վերածվեց «ճ» կլասի «ռազբոռկի»` ընդդեմ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի եւ մասնավորապես` թեկնածու Էդգար Ղազարյանի: Արդյունքում հանձնաժողովականները 4 կողմ ձայնով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել են Անահիտ Մանասյանի թեկնածությունը, իսկ Էդգար Ղազարյանը ստացել է 1 կողմ ձայն, որովհետեւ հանձնաժողովի «Հայաստան» խմբակցության անդամները, չգիտես ինչու, առաջադրել էին, բայց չէին եկել իրենց թեկնածուին եթե ոչ պաշտպանելու, գոնե նրա օգտին քվեարկելու: Հանձնաժողովում կատարվածի վերաբերյալ, ինչի համար Էդգար Ղազարյանը նաեւ հրապարակային հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

— Հաշվի առնելով նիստին ՔՊ-ականների, մեղմ ասած, ոչ ադեկվատ պահվածքը, հնարավոր համարո՞ւմ եք, որ ոչ սթափ վիճակում էին:

— Ինչքան գիտեմ, ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը թմրամոլ է: Համենայնդեպս, մամուլում տեղեկություններ են եղել, որ նա թմրանյութ է օգտագործել, տեղափոխվել է ոստիկանության բաժին այդ կասկածանքով, եւ եթե չեմ սխալվում, ինքն էլ խոստովանել է: Ճիշտն ասած, ես այդ ոլորտի մասնագետ չեմ, չեմ կարող ասել, թե թմրամոլները թմրանյութ օգտագործելուց ինչ պահվածք են դրսեւորում, բայց ակնհայտ էր, որ կա՛մ օգտագործելու քանակի չարաշահում էր, կա՛մ չօգտագործելու: Ամեն դեպքում, նորմալ, առողջ մարդու վարքագիծ չէր եւ ոչ միայն իր պարագայում: Ես գնացել էի, եւ ինձ թվում էր` գործ ունեմ Ազգային ժողովի հետ, բայց պարզվեց` ուղղակի խուլիգաններ էին այնտեղ: Նկատի ունեմ` այդ մի քանի հոգին, բոլորին չի վերաբերում:

— Այսքանից հետո` մնում է հաջողությո՞ւն համարել այն, որ ողջ-առողջ դուրս եք եկել խորհրդարանից, քանի որ նրանք սպառնում էին կտրել Ձեր լեզուն:

— Այլ կերպ չէր կարող լինել, ողջ-առողջ պետք է դուրս գայի: Բայց իրենք ակնհայտորեն սադրում էին, ոչ միայն սպառնում էին լեզուս կտրել, այլ նաեւ մատներս, ասում էին «հախիցդ կգանք», արգելում էին խոսել: Անձնական վիրավորանքներ հասցնելու իմաստն այն էր, որ սադրանք հրահրեն, որպեսզի ես էլ համանման գործողություններ անեմ, եւ իրենք, օգտվելով իրենց կենսաբանական առավելությունից, ֆիզիկական ծավալից, էլ ավելի սադրիչ քայլեր իրականացնեն: Ես կանխել եմ այդ սադրանքը:

— Այս խայտառակ նիստով ավարտվա՞ծ համարենք` ՄԻՊ թեկնածու լինելու Ձեր առաքելությունը:

— Որպես թեկնածու` գործընթացն իմ մասով ավարտվեց, որովհետեւ հանձնաժողովը մյուս թեկնածուին երաշխավորեց: Բայց կարծում եմ` իրենք ապօրինի որոշում են կայացրել, եւ դեռ դրա իրավական հարցերը պետք է քննարկենք: Ես չեմ հաշտվի այն իրողության հետ, որ Սահմանադրության, Մարդու իրավունքների պաշտպանի եւ դատախազության մասին օրենքների պահանջները խախտող մի կին ընտրվի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան: Եվ ոչ թե պատճառն այն է, որ ես եղել եմ ՄԻՊ թեկնածու, այլ ես` որպես ՀՀ քաղաքացի, թույլ չեմ տա Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող մարդը զբաղեցնի սահմանադրական կարեւորագույն ինստիտուտը` ուժով, հարկադրանքով, բռնությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am