«Ամեն քաղաքացի պիտի գա ասի՝ հանցագործ, դավաճան, ես էլ ականջներս կախ մա՞ն գամ»․ ՔՊ-ական պատգամավոր

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստից հետո մի քանի հարց ուղղեցինք իշխանական պատգամավորներին։ Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանին հարցրինք՝ դժվա՞ր է առերեսվել իրականության հետ եւ լսել «հանցավոր» կամ «հանցագործ իշխանություն» բառակապակցությունը։ «Չեմ ուզում մեկնաբանել»,- ասաց նա․ «Դուք հասկանում եք՝ ՀՀ քաղաքացիներին ադրբեջանցի անվանող խեղկատակին ի՞նչ պետք է լսել»։ Բայց մինչեւ դա էիք վրդովված։ «Ոչ, ինքն առնվազն զառանցում էր»։ Իսկ մոռացե՞լ եք ընդդիմադիր Փաշինյանի ելույթները, ինքն էլ է՞ր խեղկատակ, որ նման ելույթներ էր ունենում։ «ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին ադրբեջանցի եւ թուրք անվանողն առնվազն պետք է խեղկատակ լինի»։ Նախ՝ «թուրք» բառը վիրավորանք չէ, անգամ Փաշինյանն է դա հայտարարել, երկրորդ՝ Ղազարյանը բացատրեց, որ քաղաքացիներին ուղղված չէր իր ասածը, այլ՝ հեղափոխության շահառուներին։ «Նա ստում է․․․շահառուների՞ն․․․ ժողովուրդն է առաջադրել»։ Մարդը կարող է նման կարծիք ունենալ, բայց ԱԺ պատգամավորն իրավունք ունի՞ սպառնալ կարծիք հայտնելու համար։ «Մենք սպառնալիք չենք հնչեցրել, ընդամենը իրեն իր տեղն ենք ցույց տվել»։ Պարոն Բաքոյան, ստացվում է՝ նախկիններն ավելի ժողովրդավար էին, հանդուրժում էին Փաշինյանին, իսկ դուք՝ ոչ։ «Այդ համեմատությունը, խնդրում եմ, մի արեք»։

ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կարծիքով՝ բոլորովին այլ իրավիճակների հետ գործ ունենք․ «Այստեղ ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցն է, այն ժամանակ՝ պատգամավորի ելույթի, դրանք տարբեր բաներ են։ Մարդը եկել-առաջադրվել է ՄԻՊ պաշտպան, մենք խնդրում ենք՝ առանց բնորոշումների ելույթ ունենալ։ Ի՜նչ խոսքի ազատություն։ Լսեք, դուք ազատ եք մինչեւ այնտեղ, որտեղ սկսվում է իմ ազատությունը»։ Երբ ձեզ դավաճան, հանցագործ են ասում, ո՞ր իրավունքն են ոտնահարում, կամ դուք դրանից ինչո՞ւ եք վիրավորվում։ «Իհարկե, ոտնահարվում է իմ իրավունքը»։ Փաստորեն, ընդունում եք, որ այդպիսին եք։ «Ոչ»։ Այդ դեպքում ինչո՞ւ եք վիրավորվում։ «Վիրավորվում եմ, որովհետեւ անհիմն ձեւով, ․․․մի րոպե, դատարանի որոշում կա՞, որ ես հանցագործ եմ։ Ինչ է, հիմա մենք փողոցով քայլենք, ամեն քաղաքացի պիտի գա ասի՝ հանցագործ, դավաճան, սրիկա, ապուշ, ես էլ ականջներս կախ մա՞ն գամ։ Ես ինքնասիրություն ունեցող մարդ եմ»։ Իսկ դատարանի որոշում կա՞ր, որ Փաշինյանը նախկինում վիրավորում էր։ «Ես ասում եմ՝ բոլորովին ուրիշ իրավիճակ էր, ԱԺ լիագումար նիստում երբ պատգամավորը ելույթ է ունենում, դա ուրիշ է, իսկ ՄԻՊ թեկնածուն չի կարող ասել, մի կապեք իրար»։ Պատգամավորը կարող է մարդուն վիրավորել, թեկնածուն չի՞ կարող․ մեր այս հարցին ՔՊ-ական Ասլանյանը չպատասխանեց»:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

դիտվել է 590 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am