Հայաստանի հավաքականը ժամանել է Բուխարեստ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը եւ ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունն օգոստոսի 31-ին՝ Երեւանի ժամանակով 11:30-ին, ժամանել են Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, հայտնում է ՀՖՖ կայքը: Ռումինիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի խաղին պատրաստվող Հայաստանի հավաքականը հանգրվանել է Բուխարեստի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում: Օգոստոսի 31-ին՝ տեղական ժամանակով 20:00-ին (Երեւանի ժամանակով՝ 21:00-ին)՝ «Արենա Նացիոնալա» ստադիոնում տեղի կունենա Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ էլ կանցկացվի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Ռումինիա - Հայաստան հանդիպմանը կկայանա սեպտեմբերի 1-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Ռումինիա են մեկնել 23 ֆուտբոլիստներ: Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ» Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան» Գոռ Մանուկյան, «Փյունիկ» Պաշտպաններ Լեւոն Հայրապետյան, «Փյունիկ» Արմեն Մանուչարյան, «Փյունիկ» Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս) Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա) Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա) Կիսապաշտպաններ Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս) Դավիթ Մանոյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս) Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Մարկոս Պիզելի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա) Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա) Հարձակվողներ Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան) Ռուսլան Կորյան, «ԲՄԱ Խաբարովսկ» (Ռուսաստան) Սարգիս Ադամյան,  «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա) Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա) «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը եւս ազգային թիմի հետ մեկնել է Բուխարեստ եւ կմասնացի մարզումային գործընթացին, սակայն որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել Ռումինիա - Հայաստան հանդիպմանը:

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am