Հայաստանի ամենաթանկ 10 ռեստորանները․ միլիոնավոր դրամների չվճարվող գույքահարկ. Hetq.am

Hetq.am. Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող ռեստորանային համալիրը «Փարավոն»-ն է։ Այն պատկանում է «Ծառուկյան» դաշինքի նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին։ Այս ռեստորանի կադաստրային արժեքը ավելի քան 2 միլիարդ 866 միլիոն դրամ է, որը համարժեք է մոտ 5,9 միլիոն դոլարի։Թե տարեկան որքան գույքահարկ է վճարում Հայաստանի ամենաթանկ ռեստորանը, այդպես էլ չկարողացանք պարզել։ Վերին Պտղնիի համայնքապետ Գևորգ Պողոսյանը ֆինանսների նախարարության խորհրդատվության հիման վրա` հրաժարվեց տրամադրել ռեստորանային համալիրի գույքահարկի չափը՝ համարելով այն առևտրային գաղտնիք։ Մինչդեռ համայնքի բյուջեի ձեւավորման աղբյուրներից մեկն էլ գույքահարկից գանձվող գումարներն են։ Ստացվում է՝ Երևանի վարչական շրջանների, այլ համայնքների համար գույքահարկի տրամադրումը առևտրային գաղտնիք չէ, «Փարավոն»-ի գույքահարկի չափը առևտրային գաղտնիք է։«Փարավոն»-ի գույքահարկի տվյալը ստանալու համար երկու անգամ դիմեցինք նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺպատգամավոր Իվետա Տոնոյանին։ Նա խոստացավ զրուցել գյուղապետի հետ և երկու ժամից մեզ հետ կապվել, սակայն այդպես էլ որևէ պատասխան չտվեց։ Սա ենթադրելու առիթ է տալիս, որ պատգամավորին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրը կա՛մ գույքահարկ չի վճարում, կա՛մ էլ դրա չափը այնքան ցածր է, որ չեն ցանկանում հրապարակել։Ի վերջո, թե որքան գույքահարկ է վճարում «Փարավոն» ռեստորանային համալիրը մեզ համար անհայտ է, սակայն կադաստրի պետական կոմիտեից մեր հարցմանը ի պատասխան հայտնել են, որ ըստ հաշվարկների՝ համալիրի տարեկան գույքահարկը պետք է կազմի 8 599 398 դրամ:Նշենք, որ կադաստրային արժեքը  էականորեն տարբերվում է շուկայական արժեքից, որը մի քանի անգամ ավելի բարձր է լինում:«Գույքահարկի մասին» օրենքը սահմանում է՝ հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների համար հարկման բազան 0,3 տոկոս է։ Իսկ շինության, այս դեպքում ռեստորանային համալիրի, կադաստրային արժեքը, եթե առանձին օբյեկտ է չափվում է այլ բանաձևով, եթե այն գտնվում է որևէ շենքի կամ շինության ներսում՝ մեկ այլ բանաձևով։ Արդեն կադաստրային արժեքների հիման վրա այն վարչական շրջանը, որտեղ գտնվում է այդ օբյեկտը 0,3 տոկոսով սահմանում է գույքահարկի վճարը։ «Փարվանա»-ն 4 անգամ ցածր գույքահարկ է վճարում  10 ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող ռեստորանների երկրորդ հորիզոնականում ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրն է։ Ռեստորանի սեփականատերը «Փարվանա լիճ» ընկերությունն է, որի 100 % բաժնեմասերը ձևակերպած են Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի անունով։Ռեստորանի կադաստրային արժեքը ավելի քան 1 միլիարդ 393 միլիոն դրամ է, իսկ տարեկան գույքահարկը, Կենտրոն վարչական շրջանի փոխանցմամբ՝ 938 հազար դրամ։  Չնայած այն հանգամանքին, որ ռեստորանը Հայաստանի երկրորդ ամենաբարձր կադաստարային արժեք ունցող համալիրն է, այն վճարում է ավելի քիչ գույքահարկ, քան իրեն հաջորդող, ավելի ցածր կադաստրային արժեք ունեցող մնացած ութ ռեստորանները։ Եթե ռեստորանի կադաստրային արժեքը հաշվարկենք օրենքով սահմանված 0,3 %-ով, ապա այն պետք է վճարեր 4 միլիոն 180 հազար դրամ ՝ մոտ 4 անգամ ավելի, քան այժմ վճարում է։ Գույքահարկի ավելի քան չորս անգամ ցածր լինելու հանգամանքը նաև հաստատեցին կադաստրի պետական կոմիետից: Մեր հարցմանը ի պատասխան՝ կոմիտեից հայտնեցին, որ իրենց ունեցած տվյալներով՝ ռեստորանը տարեկան պետք է վճարեր նույն այն չափը, ինչ մենք հաշվարկել էինք՝ 4 180 452 դրամ:Այսինքն՝ ռեստորանը գույքահարկի սահմանված չափից տարեկան քիչ է վճարում ավելի քան 3 միլիոն 241 հազար դրամ։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այն գործում է  2005 թվականից,  2017 թվականը ներառյալ պատգամավորը համայնքային բյուջե քիչ է վճարել ավելի քան 16 միլիոն դրամ։Ստացվում է՝ Կենտրոն վարչական շրջանը, որտեղ տեղակայված է ռեստորանային համալիրը, և որն էլ գնահատել է գույքահարկը, որոշել է պատգամավորին պատկանող ռեստորանին արտոնյալ վճար սահմանել։ Ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող ռեստորանները պաշտոնյաների հետ են փոխկապակցված Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող 10 ռեստորանների զգալի մասը փոխկապակցված է նախկին կամ ներկա պաշտոնյանների հետ։ Այս ռեստորաններից  9-ը գործող են, իսկ ամենաթանկ ռեստորանների տասնյակը եզրափակող «Մակու»-ն չգործող ռեստորանային համալիր է։10 ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող ռեստորանների ցանկում են հայտնվել նաև վարչապետ Կարեն Կարապետյանի որդուն՝ Տիգրան Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիրը, նախկին պատգամավոր Գրիգոր  Մարգարյանի եղբորը՝ Սարգիս Մարգարյանին պատկանող «Բելաջիո» ռեստորանը, նախկին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրն է, որը գրանցված է նրա հոր՝ Ռաֆիկ Հայրապետյանին անունով:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am