Մակրոնը կարևորել է ՌԴ-ի հետ երկխոսության զարգացումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է Ռուսաստանի հետ երկխոսության զարգացման կարևորությունը՝ չնայած տարբեր դիրքորոշումներին, որոնք ունեն երկու երկրներն ուկրաինական հարցով։ «Ուկրաինայի հարցով մենք միանգամայն տարբեր մոտեցումներ ունենք»,-ասել է Մակրոնը։ Սակայն Մակրոնը հավելել է, որ Փարիզն ու Մոսկվան համաձայնություն ունեն կլիմայի ոլորտում քաղաքականության վերաբերյալ։ Նրա գնահատականով՝ Ռուսաստանը դրանում պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ֆրանսիային:
