Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո օդաչուների քանակը գրեթե կեսով կրճատվել է

Razm.info-ն գրում է. Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմաօդային ուժերում օդաչուների խիստ պակաս է զգացվում: Մինչև հեղաշրջման փորձը օդուժում ծառայում էր մոտ 1350 օդաչու, իսկ դրանից հետո թիվը գրեթե կեսով կրճատվել է՝ հասնելով 670-ի: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Յենի ՇաՖաք» պարբերականի կայքը: Ըստ աղբյուրի՝ Թուրքիան իր F-16 կործանիչների համար օդաչուներ է խնդրել Միացյալ Նահանգներից և Պակիստանից: Պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ն հրաժարավել է աջակցել, իսկ Պակիստանը նախնական համաձայնվել է, սակայն հետագայում ԱՄՆ-ի ճնշման ներքո նույնպես հրաժարվել օդաչուներ ուղարկել Թուրքիա: Պակասը լրացնելու համար Թուրքիայի իշխանությունները որոշել են հետ ընդունել այն բոլոր օդաչուներին, ովքեր պաշտոնավարման 18 տարին դեռևս չլրացած կամավոր հեռացել են զինված ուժերից: Նախատեսվում է մոտ 200 օդաչուի վերադարձ ռազմաօդային ուժեր, որից 100-ը կհամալրեն F-16 կործանիչների օդաչուների շարքերը: Նշենք, որ նախկինում սեփական կամքով զինուժից հեռացած ռազմական օդաչուներին որպես ռեզերվ ներգրավելու մասին մասին հրամանագիրը ընդունվել է դեռևս 2016 թ. հոկտեմբերին: Մյուս կողմից, 2017-ի ապրիլից Թուրքիայի իշխանությունները ռազմական օդաչուների պակասը լրացնելու համար բանակցում են Թուրքիայի ռազմական և քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչների հետ: Դեռևս 2016 թ. նոյեմբերի 18-ին, անդրադառնալով Թուրքիայի ռազմաօդային ուժերում օդաչուների պակասին, թուրքագետ Լևոն Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ պահի դրությամբ ռազմական օդաչուները պահանջվածից 2.5-3 անգամ ավելի պակաս էին:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am