Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնե՞ն

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը պատրաստվո՞ւմ է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ երեկ դատախազությունից ասացին՝ մեկնաբանություն չունեն։ Իսկ կեսօրին, 72 ժամ ձերբակալությունից հետո Սահակյանն ազատ արձակվեց, օրենքի պահանջով։ Որպեսզի նրան մեղադրանք առաջադրվի, դատախազությունը նախ պետք է ԱԺ-ի համաձայնությունը ստանա։

Ըստ օրենքի, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը քննարկվում է միայն հերթական նստաշրջանի ընթացքում, որը կմեկնարկի ապրիլի 11-ին։


Ըստ որոշ տեղեկությունների, իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել՝ ընդդիմադիրին խստորեն պատժել. միջադեպից րոպեներ անց ՔՊ-ականները հավաքվել են «դեպքի վայրում»՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ոմանք պնդել են, որ դատախազը պետք է մտնի ԱԺ։ Սակայն հանգստյան օրերին Կասկադում տեղի ունեցած միջադեպը, երբ Ալեն Սիմոնյանը թքել էր կանադահայ քաղաքացու դեմքին, կարող է անհնարին դարձնել Սահակյանի նկատմամբ հաշվեհարդարը, քանի որ հանրային բողոքի ալիք կարող է բարձրանալ։ Կստացվի, որ Վահագն Ալեքսանյանին եւ Ալեն Սիմոնյանին թույլատրված է մարդկանց նկատմամբ բռնություն գործադրել, իսկ ընդդիմությանը՝ պաշտպանվել՝ ոչ։

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ընդդիմադիր պատգամավորի եւ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջեւ վեճն ավարտվել էր բռնությամբ, Սահակյանը հարված էր հասցրել իշխանականի դեմքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am