Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը սահմանային իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ չի ներկայացնում։
«Հետևեք պաշտոնական լրահոսին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Սարգսյանը վստահեցնում է՝ բանակը կատարում է իր խնդիրը։
Հարցին՝ ո՞վ է կապել բանակի ձեռքերը, նա արձագանքեց. «Մեր ձեռքերը ոչ մեկ չի կապել»։«Պաշտպանության նախարարությունն ունի լրատվական ծառայություն, որը պարբերաբար օպերատիվ կերպով արձագանքում է յուրաքանչյուր խնդրին ու ներկայացնում է պաշտոնական տեղեկատվություն, որը հենված է վերլուծության, օպերատիվ տեղեկության, արդեն իսկ ստուգված տեղեկատվության վրա։ Մենք փոքր երկրում ենք ապրում, հնարավոր չէ մի բան թաքցնել»,- ընդգծեց Արման Սարգսյանը։
Պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց՝ ամեն ինչ իրականացվում է բանակի կարողություններն օր առաջ զարգացնելու համար։
«Բանակի զարգացումը նպաստում է հայրենիքի պաշտպանության ամրապնդմանն ու մարտունակության բարձրացմանը»,- հավելեց նա։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը