«Ամուլսարի» գործով երկու ՀԿ դուրս է մնացել դատական գործընթացից. բողոքը չի դադարեցնելու

ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանի որոշմամբ Ամուլսարի հանքավայրի գործով հայվցոր հանդիսացող «Էկոլոգիական իրավունք» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպությունները դուրս մնացին դատական գործընթացից օգոստոսի 30-ին, հաղորդում է «ԷկոԼուրը» Դատավոր Կարեն Զարիկյանը հայտարարեց. «Այս պահին դատարանը գտնում է, որ երկու ՀԿ-երը իրավունք չունեն հայց հարուցելու դատարան տվյալ գործով, եւ ակնհայտ է, որ դա չի պահանջում նյութական իրավունքի քննություն, որպեսզի այդ հարցը պարզվի: Նույնը չեմ ասելու ֆիզիկական անձանց մասով, որովհետեւ նրանց դատարան դիմելու իրավունքը դատարանի համոզմամբ փոխկապակցված է նյութական իրավունքի հետ, եւ նյութական իրավունքի հարցերի քննության արդյունքում է դատարանը որոշելու, թե կոնկրետ իրավիճակում հայցվոր քաղաքացիների իրավունքները խախտվել են, թե՝ ոչ: Հետեւաբար, ֆիզիկական անձանց մասով դատարանը շարունակելու է գործի քննությունը, եւ ըստ էության քննությունը»: «Էկոլոգիական իրավունք» եւ «Էկոդար» ՀԿ-երը եւ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ դատարան հայց են ներկայացրել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի` 2014 թ-ի Ամուլսարի փոփոխված նախագծին տրված ՇՄԱԳ եզրակացության չեղարկման պահանջով: Հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ շարունակելու են պնդել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթուղթը կրկին փորձաքննության ենթարկելու իրենց միջնորդությունը: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ պարտադիր բողոքարկելու են դատարանի որոշումը: «Դատարանը կիրառեց ՀԿ-երի մասին նոր օրենքի դրույթները, որոնք զգալիորեն սահմանափակում են ՀԿ-երի իրավունքները: Մեր կառավարությունը ուներ միջազգային պարտավորություն ընդյալնել ՀԿ-երի դատարան դիմելու իրավունքը, բայց ստեղծեց մի այնպիսի օրենք, որ ընդլայնելու փոխարեն զգալիորեն սահմանափակեց: Տվյալ դեպքում սահմանափակումը նա է, որ մի շարք նախապայմաններ են դրել ՀԿ-ների առջեւ. լսումների բոլոր փուլերին չի մասնակցել, շահառուների հետ կապված հարցեր, այնպիսի սահմանափակումներ, որոնք նախորդ օրենքի ժամանակ չկային: Այստեղից նամակներ են ուղարկում, որ մենք ընդլայնել ենք իրավունքները, մեր պարտավորությունը կատարել ենք, իսկ իրականում հակառակն է», - դատարանի որոշումը մեկնաբանեց փաստաբան Հայկ Ալումյանը: «Այս որոշման հիմնական նպատակն այն էր, որ ՀԿ-երի բոլոր հնարավորությունները փակեն նաեւ այլ գործերով ապօրինությունների հարցում դատական գործընթացներ նախաձեռնելու առումով: Մեր ՀԿ-ն այս պահին եւս երկու գործընթացի մեջ է. մեկը վերաբերում է Լիճքի հանքավայրի շահագործմանը, մյուսը՝ Քաջարանի հանքավայրի ընդլայնմանը: Ես կարծում եմ, որ սա քաղաքական հրահանգ է եւ քաղաքական որոշում», - նշեց «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքով՝ ՀԿ-ն կարող է դատարան հայց ներկայացնել, եթե՝ - հայցադիմումը բխում է կազմակերպության կանոնադրական նպատակներից եւ խնդիրներից - հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում - «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին: Ամուլսարի գործով հաջորդ դատական նիստը ֆիզիկական անձանց մասով նշանակված է ս.թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ին:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am