Մի շարք ՔՊ-ականներ, Վարդանյանը, օգնականները գոռգռալով վազում էին դեպի մեր խմբակցություն․ Մինասյան (video)

Այսօր փակ քննարկման ռեժիմով Եղիշե Կիրակոսյանն էր հրավիրվել, որպեսզի ներկայացներ միջազգային դատական ատյաններում Հայաստանի կողմից և Հայաստանի դեմ ներկայացվող հայցերի մանրամասները, քննարկման ավարտին Վլադիմիր Վարդանյանը՝ ձայնը բարձրացնելով սկսեց գոռգռալ, որին արձագանքելով Մհեր Սահակյանը պահանջեց, որ չգոռգռա:

Ի պատասխան դրա Վլադիմիր Վարդանյանը մի պահ լռեց, հետո նորից բարձր տոնով, գոռգռալով ասաց՝ լավ եմ անում, ում վրա ասես կգոռամ, երբ ասես կգոռամ, Մհերն ասաց՝ չես կարող, Վլադիմիր Վարդանյանը վեր կացավ նստած տեղից, քայլեց դեպի Մհերը և տեղի ունեցավ այդ հարվածը։

Այս մասին այսօր Ոստիկանության Արաբկիր բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Պետա-իրավական հանձնաժողովի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Մեկ հարված է եղել, ոչ մի ծեծկռտուք չի եղել, որից հետո Մհեր Սահակյանը հեռացավ դահլիճից, իմ կարծիքով՝ շատ ճիշտ արեց, որովհետև այլ հետևանքներ կարող էին լինել: Դրանից հետո Վլադիմիր Վարդանայանին ես փորձեցի հանգստացնել, չէր հանգստանում, ինքը, մի շարք ՔՊ-ականներ, օգնականներ վազում էին դեպի մեր խմբակցություն՝ գոռգռալով, այդ ընթացքում փորձում էի կանգնեցնել։ ՔՊ-ականները, կարծում եմ, գնում էին հաշվեհարդար տեսնելու, որովհետև մի շարք ՔՊ-ականների պահվածքը դրան էր տանում, իրենք նոր, ավելի մեծ կոնֆլիկտ էին ուզում»,-ասաց նա։

Մինասյանի խոսքով՝ Մհեր Սահակյանը հանգիստ է արձագանքել ոստիկանների հետ բաժին գնալուն, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է եկել՝ ավելի անհավասարակշիռ պահվածքով, կոնֆլիկտ հրահրել։

«Սրան հաջորդում է Մհեր Սահակյանի նկատմամբ Ոստիկանության բիրտ գործողությունները, որից հետո էլ ֆրակցիայից բռնի ուժով դուրս են հանել։ Մհեր Սահակյանը փորձեց Ալեն Սիմոնյանին իրավիճակը ներկայացնել, սակայն Սիմոնյանը սկսեց նորից գոռգռալ, հայտարարել՝ պատժվելու եք, ամեն ինչ անելու եմ, որ պատժվեք և այլն»,- պատմեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նաև պատմեց, որ երբ քննարկման վերջում խոսել են Հռոմի ստատուտի մասին, լուծումները քննարկել, այդ ժամանակ է Վարդանյանը սկսել ձայնը բարձրացնել, ասել՝ դուք եք Մասիս սարը թողել այն կողմ.

«Անհասկանալի բաներ էր ասում, մի պահ վեր կացավ, էլի նստեց»։

Մինասյանը նկատեց, որ քննարկումների ժամանակ ՔՊ-ական պատգամավորները միշտ հեռախոսներով են զբաղվում, հաղորդագրություններ ստանում, փոխանցում։

«Ընթացքում տպավորություն է, որ հրահանգներ են ստանում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանը բացահայտում է Կանդազի գործի խայտառակությունը (video) Անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ» Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am