Շտապ. 36 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար՝ Բրազիլիայում. կան զոհեր. տեսանյութ
Բրազիլիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ 36 ավտոմեքենաների մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 20 մարդ: «Սինհուա» գործակալության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ժակարեի բնակավայրի շրջանում՝ Սան Պաուլուն և Ռիոն իրար միացնող մայրուղու վրա։ Մեքենաները բախվել են ծխի ամպում, որը գոյացել էր հրդեհից հետո։
