Փաշինյանենք կարծում են՝ այսօր շուտ է, ավինյանենք ասում են՝ վաղը ուշ կլինի

7or.am-ը գրում է․ Երևանի քաղաքապետարանում նստելու շուրջ, բանից պարզվում է, բավականին լուրջ կրքեր են բորբոքվել Նիկոլ Փաշինյանի «թիմի» ներսում: Հետաքրքիրն այն է, որ այդ կրքերը գնալով ավելի ու ավելի են բորբոքվում, ներ-քպ-ական հարաբերությունները սրվում են: Ու, եթե մի որոշ ժամանակ էլ այսպես շարունակվի, ապա Նիկոլ Փաշինյանի «թիմ» ասվածն իսկապես էլ չակերտավոր մի բան կդառնա: Համաձայնեք, որ դժվար է մի որևէ խմբավորում համարել «թիմ», եթե դրա ներսում մեկը մյուսի հասցեին, փողոցային բառամթերքով ասած՝ «թարախ է շնչում»:

Իբր Արսեն Թորոսյանի հետ կապված բարդացումները քիչ էին, հիմա էլ՝ փոխքաղաքապետ Ավինյանի՝ քաղաքապետանալու ամբիցիաներն են ներիշխանական կրակի վրա յուղ և այլ դյուրավառ նյութեր լցնում:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ Տիգրան Ավինյանն ինքզինքը արդեն քաղաքապետ է համարում: Լիարժեք: Ասում են, անգամ արդեն որոշակի համաձայնություններ ու պայմանավորվածություններ է ձեռք բերում տարբեր ունևոր շրջանակների հետ, այն շրջանակների, որոնց մինչև 2018 թվականը համարում էին հանցագործներ: Բայց վերջիններս, լավ հասկանալով, որ գործ ունեն ամեն դեպքում նիկոլականների հետ, վախենում են ձեռնունայն մնալ, ինչը, էլի փողոցային բառամթերքով ասած՝ «քցել» են բնորոշում:

Մյուս կողմից, շատերն են նկատում, որ Տիգրան Ավինյանը շտապում է և ՔՊ-ի ներսում հանդես է գալիս Երևանի ավագանու ընտրություններն արտահերթ անցկացնելու օգտին՝ չսպասելով, թե երբ սեպտեմբերին կգա հերթական ընտրությունների գնալու ժամանակը: Նրա հիմնավորումները զուրկ չեն ողջամտությունից, ի դեպ: Համենայն դեպս, ըստ շրջանառվող լուրերի, ավինյանականները շտապելու անհրաժեշտությունը հիմնավորում են նրանով, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը գնալով ավելի ու ավելի է ընկնում: Կարելի է ասել՝ գահավիժում է: Եվ մեծ հարց է, թե այդ վարկանիշից ինչ կմնա սեպտեմբերին: Ճիշտ է, Փաշինյանի ձեռքի տակ միշտ էլ կա ընտրակեղծիքների՝ վերջին տարիներին բազմիցս փորձարկած «զինանոցը», բայց մի քանի ամիս անց բանը կարող է նաև բանից անցնել այնպես, որ դա էլ չօգնի: Ուստի ավինյանականները շտապեցնում են իրենց առաջնորդին, թե՝ հնարավորինս շուտ ու արտահերթ ընտրություններ է պետք անցկացնել ու կիրառել կեղծիքների զինանոցը:

Նիկոլ Փաշինյանն ու նրա մի քանի այլ մերձավորներ, ըստ շրջանառվող լուրերի, նախ, այնքան էլ հիացած չեն Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ դառնալու հեռանկարով: Այնքան հիացած չեն, որ ՔՊ-ի ներսում նրան մի քանի անգամ ակնարկել են, որ առհասարակ, ՔՊ-ն կարող է և այլ թեկնածություն առաջադրել քաղաքապետի պաշտոնում: Մյուս կողմից, նրանք կարծում են, որ չարժե հայտնվել Ավինյանի ցանկացած արագացման «խաղի» մեջ, այլ պետք է համբերել, հասնել ավագանու հերթական ընտրությունների անցկացման ժամկետին ու այնտեղ արդեն զանազան խարդախություններով ու խախտումներով հանդերձ՝ թեկուզ նույն Ավինյանին դարձնել Երևանի քաղաքապետ: Դրանով Փաշինյանն ու մյուսները կարծում են, որ նաև իրենցից կախվածության մեջ կպահեն Ավինյանին՝ հասկացնելով, որ ցանկացած պահի կարող են ազատվել իրենից: Ի վերջո, հենց այնպես չեն տեղեկություններ տարածվում, որ Ավինյանին ներ-քպ-ական շփումների ժամանակ այդ առնչությամբ թեթևակի ակնարկել են, որ ընտրություններին կուսակցություններն են մասնակցում, այլ ոչ թե անհատները:

Մի խոսքով՝ ՔՊ-ում «ուրախ» մթնոլորտ է: Բայց այս բոլոր խոսակցությունների մեջ ամենից հետաքրքիրն ու հատկանշականն այն է, որ ընտրությունների անցկացման ցանկացած պարագայում՝ արտահերթ, թե հերթական, ՔՊ-ում հիմնական հույսը դնում են ընտրակեղծիքների և «ծրագրի» վրա: Այո, քվեները հաշվելու կոմպյուտերային ծրագրի վրա, որ իրենց ուզած թվերը հրապարակեն:

 

դիտվել է 3319 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am