Ոչ «կառուցողական» բլոկբաստեր

Արցախի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: «Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են», - ասված է Արցախի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Նախարարությունն իրազեկեց, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, «հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»: «Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից», - ընդգծում է Արցախի ՆԳ նախարարությունը:

«Սկսած 2022թ. դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը։ Եվ արդեն 108 օր շարունակ Արցախի բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից», - նշված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ (Աղավնո) գյուղերի միջև ընկած տարածքը։ «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված՝ հսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած սահմանային ընդարձակ տարածքը», - ասվում է հաղորդագրությունում:

Բացի այդ, Արցախի ՆԳՆ-ն արդեն այլ հաղորդագրությամբ հայտնեց, որ Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը՝ հավելելով՝ աշխատանքները դադարեցվել են: «Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

Արցախի ՆԳՆ-ն նաև նշում է, որ «նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Արթուր Ֆիրյանը, Արարատ և Շուրա Ալլավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը և Նովիկ Գաբրիելյանը` գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները»: Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Երեկ էլ Ռուսաստանի ՊՆ-ը հաղորդել էր, Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել՝ առանց նշելու, թե որ կողմից է խախտվել հրադադարը:

Այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտնել է, թե` «հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»...

Հայաստանը նախօրեին տեղեկացրել է ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր ճանապարհը Կոռնիձորի կամրջից հետո շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով և որ սահմանապահ զորքերն են ստանձնելու այդ ճանապարհի պահպանությունը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես «մի հերթական բլոկբաստեր»։

Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ, ասում է Փաշինյանը։

Այսինքն, Ադրբեջանի գործողությունները մինչ այժմ մնում էին «կառուցողակա՞ն», այսօրվանից արդեն «կառուցողական» չե՞ն...

Հիշեցնելով՝ 2022-ի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնությունը, որի արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ՝ Փաշինյանը մանրամասնեց՝ քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհը ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից Հայաստանի տարածք, հիմա այդ ճանապարհը կանցնի միայն Հայաստանի տարածքով։ «Հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա պահպանությունն, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։ Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում՝ նույն դիրքերից Հայաստանի պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու, ըստ պլանի, և փոխարենը տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները։ Մենք այդ առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից։ Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների», - ասաց Փաշինյան։

Նա հարկ համարեց հիշեցնել, որ` «Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»: Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, այսօր մեկ անգամ ևս ասաց Փաշինյանն՝ արձագանքելով Բաքվի պնդումներին։

Հիշեցնենք, շաբաթ օրը Բաքուն հաղորդեց, որ «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել» Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար՝ բացատրելով, թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռներ ու անձնակազմ է տեղափոխվում։

Այս փաստը ստուգելու համար Փաշինյանը կրկնեց իր նախկին՝ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկը՝ շեշտելով այդ առաջարկն Ադրբեջանն ինքն է մերժել 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ։ «Այդ առաջարկը ուժի մեջ է», - ասաց նա։

Իսկ, որ Լեռնային Ղարաբաղում գործում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, դա հանրահայտ փաստ է, ասաց Փաշինյանը՝ ՊԲ գոյությունն ու գործունեությունը պարզաբանելով հետևյալ կերպ՝ «Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում»՝ թվարկելով՝ Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, ԼՂ գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը դադարեցված են, ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է։

Եզրափակելով իր խոսքը, Փաշինյանը հարկ համարեց հիշեցնել իր ամենակարևոր ուղերձը աշխարհին ու Բաքվին, այն է` ի հեճուկս բոլոր դժվարությունների Հայաստանի կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. «Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում»։
Սա է նրա տված բացատրությունը` գիշերվանից համացանցում թափառող տարբեր տեղեկություններին, շրջանառվող խոսկացություններին ի պատասխան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1811 անգամ
Լրահոս
Ի՞նչն է միավորում Նիկոլին ու Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ու եկել ենք դրա հետևից․ «Համահայկական ճակատ» շարժում (video) Ասեմ՝ ինչու եմ նկարում ու բացահայտում պարեկային ծառայողների անօրինությունները․ Ռոման Երիցյան (video) Կյանքում չեմ ընդունի թշնամու բենզինը․ Հարցում (video) Հունիսի 7-ին, վստահ եմ ասում, Նիկոլը վռնդվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Էդ ի՞նչ հայտարարություն էր Վարդան Ղուկասյանի մասին․․․ ըսիգ Փաշինյանի շինած գործն է․ գյումրեցի (video) Գյումրեցինե՛ր, հայրենադավ «թուրքական ապրանքների» խելքին մի՛ ընկեք․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ն գիտի, որ Թուրքիան ոչնչացնելու է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (video) Ե՞րբ են ազատ արձակվելու Սրբազանները․ Անժելա Թովմասյան (video) 60% անտարբեր ընտրողին ասեմ՝ ոնց ենք արթնացնելու․ Երվանդ Բոզոյան (video) «Անգերեզման ու անհայրենիք ապրե՞մ»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Նիկոլի բանկերը տարեկան 1,5 միլիարդ թալանում են ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված բախվել է ծառին. կան վիրավորներ Նիկոլը խելոք է․ իր օլիգարխներին թաքցրել է իր թիկունքում․ Երվանդ Բոզոյան (video) Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտվեց Սուրեն Պապիկյանը Իրանում է․ ՀՀ-ում Իրանի դեսպանի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ ծնկաչոք ներողություն Արշակ Սրբազանից»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը դատավճիռ է իշխանություններին». հայտարարություն Ես էլ հո՞ Գիքորը չեմ` Վենձ մարդ իմ, Վենձ 15-20%-ը խորքային ատելություն ունի Փաշինյանի նկատմամբ․ Երվանդ Բոզոյան (video) Հանրությանը պետք է հայելի։ Եվ այս տողը հայելի է Հստակ է՝ Հակակոռուպցիոնում գործ կա, թե ոչ Բժիշկների ծանրաբեռնվածությունը 25%-ով ավելացել է, աշխատավարձը՝ նվազել․․․ (video) Նորվեգիան Կիևին կհատկացնի 1.2 միլիարդ դոլար Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am