«Գիշերը եկել, ասել է՝ իջի ներքև, բան ունեմ ասելու, զոռով, քաշելով տարել է». ինչ է պատմում պատանդ վերցված աղջկա մայրը

Երեկ Էրեբունում պատանդառված աղջիկը՝ Լուիզան (անունը փոխված է) ապրում է ծնողների, եղբոր և տատիկի հետ: ArmLur.am-ին հաջողվեց զրուցել աղջկա ծնողների հետ: Նրա մայրը՝ տիկին Մանուշը, մեզ հետ զրույցում ներկայացրեց այն, ինչ գիտի իր դստեր և այդ տղայի հարաբերությունների մասին: Տիկին Մանուշի խոսքով` Լուիզան Գոռի հետ ծանոթացել է մոտ մեկ ամիս առաջ՝ Երևանում գտնվող սրճարաններից մեկում: Տղայի մասին աղջիկն այնքան էլ շատ բան չի պատմել ծնողներին. միայն վերջիններս իմացել են, որ շփվում է մի տղայի հետ, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Աղջկա մոր խոսքերով, մի որոշ ժամանակ Գոռի հետ շփվելուց հետո Լուիզան այլևս չի ցանկացել շարունակել հարաբերություններն այդ տղայի հետ, քանի որ հակումներ ուներ թմրամոլության և այնքան էլ ադեկվատ անձնավորություն չէր, սակայն տղան այդպես էլ հանգիստ չի թողել աղջկան: «Ես քաղաքում չեմ աշխատում, էդ օրն աշխատանքի եմ եղել: Գիշերն էդ տղան եկել, զանգել է աղջկաս, ասել՝ իջի ներքև, քեզ բան ունեմ ասելու, նվեր ունեմ տալու: Ամուսինս ու տղաս այդ ժամանակ քնած են եղել, Լուիզան էլ իջել է ներքև, էդ տղան զոռով, քաշելով նստացրել, ավտոն տարել  է»,- պատմեց մայրը: Տիկին Մանուշը պատմեց, որ դեպքի մասին երեկ երեկոյան է իմացել, երբ աղջիկն արդեն հիվանդանոցում է եղել, և մինչև հիմա չեն տեսել նրան, քանի որ բժիշկները չեն թույլատրում: Իսկ աղջկա հոր՝ Էդգարի խոսքով, Լուիզան այնքան էլ շատ բաներ չի պատմել Գոռի հետ հարաբերությունների մասին, միայն սկզբնական շրջանում ասել է, թե լավ տղա է, նույնիսկ ամուսնանալու ցանկություն է ունեցել նրա հետ: Տիկին Մանուշը նշեց, թե շատ բան չգիտի այդ տղայի մասին, միայն տեղյակ են, թե տղայի ընտանիքը շատ հարուստ է: Լուիզայի մասին պատմելով` մայրը նշեց, որ իր դուստրն աշխատանք չունի և իրենք են աշխատում, ընտանիքը պահում: Հավելենք, որ Լուիզան ամուսնալուծված է, ունի անչափահաս երեխա:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am