Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ իրեն պատկանող 8 մլրդ-ի մասին (video)

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն այսօր՝ մարտի 29–ին, իր գործով դատական նիստից հետո Armlur.am-ի հետ զրույցում պնդեց՝ ինքն ապօրինի գույք չունի։

Վաչագանը Ղազարյանն ի պատասխան հարցի, թե որտեղից իրեն 8 մլրդ դրամ, այն դեպքում, երբ ինքը թիկնազորի պետ ու վարորդ էր, ասաց՝ Դատախազությունից հարցրեք։

Անդրադառնալով 2018 թվականին ԱԱԾ–ի կողմից հրապարակած տեսանյութին, որում նա բանկից հանած գումարը մոտեցնում էր մեքենային, ու հարցին, թե ուր էր տանում այդ փողերն, ասաց.

«Տանում էի պարտքերը տայի, տանում էի էն մարդկանց տայի, ովքեր ինձ էին տվել»։

Վաչագան Ղազարյանն ասաց, թե սուտ է այն տեղեկությունը, որ իրեն այդ գումարը տվել է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։

Ղազարյանը շեշտեց՝ ինքը միայն դատարանին է պարտավոր ասել, թե որտեղից իրեն այդ գումարը։

Դիտարկմանը, թե դա հարկատուների հաշվին ստացած փող էր, Վաչագան Ղազարյանն ասաց.

«Դա ձեր շնորհիվ չէր, ընկերների շնորհիվ էր, ընկերների գումարներն էին, հանում էի տայի իրենց»։

Վաչագան Ղազարյանը կեղծ որակեց տեղեկությունը, թե ինքը չի շփվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

«Ես շատ լավ շփվում եմ, սուտ են ասում»,– ասաց նա։

Վաչագան Ղազարյանն անդրադարձավ նաեւ Տերյան փողոցում բնակարան գնելուն։

«Այդ տունը գնելու համար Զարգացման բանկից գումար ենք վերցրել ու տարել վճարել, թղթերն էլ կան»,– ասաց նա։

Հարցին, թե նախագահի թիկնազորի պետը, վարորդը, կարո՞ղ է պաշտոնավարման ընթացքում այդքան գումար կուտակել, Վաչագան Ղազարյանն ասաց.

«Եթե նա շրջապատ ունի՝ ամեն ինչ էլ կարող է»։

Ղազարյանը հավելեց՝ «այլեւս պետությանը տալու բան չունի»։

«Պետությանը ինչ–որ տվել եմ՝ դա արդեն շատ–շատ է»։

 

դիտվել է 372 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո» Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե Թանդիլյան Հոգևորականների թողած ժառանգությունը չի սահմանափակվում նրանց ապրած տարիներով․ այն շարունակում է ապրել հաջորդ սերունդներին փոխանցված հավատքի մեջ Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ի՞նչ ունեցվածք ունի ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք 7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am Մարտի 1-ով Գրիգոր Գրիգորյանի Շերիֆի գործը գնաց դատարան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում #ՈՒՂԻՂ․Հենց հիմա Փաշինյանի խայտառակ սուտը․ադրբեջանցին կրակում է Հայաստանի ներսում արդեն․ քաղտեխնոլոգ (video) Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել Օկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. Ալիև Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am