«Արմավիրի մարզպետը և մարզպետարանի ներկայացուցիչը օրենքի կոպիտ խախտում են թույլ տվել».ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Hayeli.am-ի խնդրանքով անդրադարձավ Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած տնօրենի ընտրությանը, որը տապալվել է:Hayeli.am-ն այսօր գրել էր, որ Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը հերթական անգամ տապալվել է: Պատճառն այն է, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այս դպրոցում ունի սեփական թեկնածու, իսկ գյուղն ու դպրոցը տնօրենի պաշտոնում ուզում են տեսնել իրենց նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին: Այս փաստը մեզ հետ զրույցում ներկայացրել էր նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը: Օգոստոսի 28-ին նախատեսված մրցույթը չի կայացել քվորում չլինելու պատճառով: Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016թ. նոյեմբերի 15-ին: Տնօրենի ընտրության կարգի համաձայն ՝ դպրոցի կառավարման խորհուրդը եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի և անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ: Ըստ դպրոցի կառավարման խորհրդի որոշման՝ 2017-ի հունվարի 20-ին  նշանակվել է մրցույթի օրը, որը, սակայն, ինչպես և օգոստոսի 28-ի մրցույթը, չի կայացել  քվորում չլինելու պատճառով: Այն ժամանակ մրցույթին չէին ներկայացել կառավարման խորհրդում ընդգրկված ՝մարզպետարանի և ԿԳՆ ներկայացուցիչները, իսկ այս անգամ չեն ներկայացել մանկավարժական խորհրդի երկու ներկայացուցիչները, երկու ծնողները և գյուղապետարանի ներկայացուցիչը: Մեր տեղեկություններով ՝ծնողները անապահովության համակարգում ընդգրկված նպաստառուներ են, նրանց նկատմամբ, ըստ ամենայնի, գործի է դրվել նպաստից զրկելու լծակը, իսկ գյուղապետարանի ներկայացուցչի դեպքում կիրառվել է սպառնալիքը: Այս հոդվածը հրապարակվելուց  հետո Արմավիրի  մարզպետարանը  գրավոր ներկայացրեց պարզաբանում, ըստ որի ՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ և խորհրդի նախագահ Արտակ Առաքելյանը  մրցույթին չի ներկայացել, քանի որ եղել է երկարատև արձակուրդի մեջ և առողջական խնդիրներով պայմանավորված ՝ երկրից բացակայելու պատճառով խնդրել է դադարեցնել դպրոցի կառավարման խորհրդի կազմում իր անդամակցությունը: Այդ հանգամաքով պայմանավորված` ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ ՝ խորհրդի կազմում կատարվել է փոփոխություն ,և խորհրդի նոր անդամ է նշանակվել Գևորգ Մուրադյանը: Hayeli.am-ը,այս հարցի հետ կապված,պարզաբանում խնդրեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ  Աշոտ Արշակյանից.վերջինս, հղում անելով հանրակրթության մասին  օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ  մասին, տեղեկացրեց, որ տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում ՝ մարզպետարանի աշխատակիցների կողից: Սույն հոդվածի 3-րդ մասի 1-4 կետով սահմանված  հիմքերով ՝ չեն կարող դադարեցվել խորհրդի անդամի լիազորությունները տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի օրվանից մինչև տվյալ մրցույթի ավարտը։Հանրակրթության վարչության պետը ասաց,որ օրենքի համաձայն՝ խորհրդի անդամի փոփոխություն չի թույլատրվում, քանի  դեռ մրցույթը չի ավարտվել: Մեր հարցին, թե ԿԳ նախարարության հանրակրթության վարչությունն ինչ է պատրաստվում անել այս հարցի առնչությամբ, պարոն Արշակյանը պատասխանեց, որ  կհանձնարարվի  կրթության տեսչությանը ստուգումներ անցկացնել  մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից դպրոցի կառավարման խորհդին առնչվող պաշտոնական գրագրության մեջ,  մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով  խորհդի ձևավորման հրամաններն ու փաստաթղթերը: Արշակյանի հավաստմամբ ՝ խախտումներ արձանագրելու դեպքում մեղավորները  կենթարկվեն  պատասխանատվության։  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am