Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնագրի գործնական իրականացումն սկսվել է.ՌԴ
«ՌԻԱ ՆՈվոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրները հայտնում է,որ ՌԴ եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնագրի գործնական իրագործումն արդեն սկսվել է։ «Գործնական իրականացումը սկսվել է»,- ասել է աղբյուրը։ Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի շրջանակներում երկու նախագահները քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի մասին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնագրի իրականացումը։
