«Իմ սիրտը հույս ունի, որ մի օր նա կհայտնվի». անհայտ կորածների ընտանիքները դեռ սպասում են

Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է Լատինական Ամերիկայում: Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ միաժամանակ նշվել է 2004 թ.-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից՝ Վանաձորում, Բաքվում, Թբիլիսիում, Գյանջայում և Ստեփանակերտում:Անհայտ կորածների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով ավելի քան 10 տարի առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Այն իրավասու պետական կառույցների ուշադրությանն արժանացավ միայն 2010 թ.-ին: ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ մի շարք պետական կառույցների՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Միջազգային կարմիր խաչի կոմիտեի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսվեցին օրենքի նախագծի մշակման աշխատանքները: 2011 թ. ապրիլին դրանք արդեն ավարտվել էին, սակայն ՀՀ Ազգային Ժողովում օրենքի նախագծի վերջնական ներկայացման ուղղությամբ որևէ առաջընթաց չկա:ՀՀ Արդարադատության նախարարությունը 2015 թ.-ի օգոստոսի 4-ի գրությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան, օրենքի նախագծի ընդունումը համարել է ոչ հրատապ: 1994 թ.-ի զինադադարից հետո հրադադարի ռեժիմի խախտման և պարբերական թեժացման հետևանքով երկուստեք կորուստները շարունակվում են, ղարաբաղաադրբեջանական բաժանարար գծում և հայ-ադրբեջանական սահմանագծում գերևարվում և անհայտ կորչում են բազմաթիվ անձինք: Խնդրին բախվեցինք նաև բոլորովին վերջերս՝ 2016 թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ:Այս իրավիճակում «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունումը ոչ միայն հրատապ է, այլև դա կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ և հնարավորություն տալ ապահովելու անհայտ կորածների և նրանց հարազատների իրավունքների պաշտպանությունը:Լոռու մարզի Թումանյան քաղաքի իր փոքրիկ տանը ամուսնու հետ ապրող 67-ամյա տիկին Անահիտը դժվարությամբ է հիշում, թե վերջին անգամ երբ է իրեն երջանիկ զգացել: Որդու՝ անհայտ կորած համարվելուց ավելի քան 20 տարի է անցել, սակայն նրա վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու հույսը ընտանիքը չի կորցրել: Բայց և ինչպես այդ հարցում, այնպես էլ իրենց սոցիալական խնդիրները լուծելու հարցում պետությունից ոչ մի աջակցություն չեն ստացել և ստանալու ակնկալիք էլ չունեն:«20 քանի տարի անցել ա...ի՞նչ են արել, որ հիմա ինչ անեն: Ոչինչ չենք ակնկալում: Օտարերկրացին կօգնի, բայց իրանցից հույս չկա». վրդովված ասում է նա:Տիկին Անահիտի որդին՝ Արամ Զաքարյանը, անհայտ կորած է համարվում 1994 թ.ից: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am