«Կրակի հետ մի խաղ». Զգուշացում Մոսկվայից` Փաշինյանին

Մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տվեց։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։ Ավելի վաղ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաների տեղափոխումը Ռուսաստանի տարածք կարող է ռազմական հանցագործություն համարվել։

Այս իրադարձությունից մեկ ուղիղ մեկ շաբաթ անց Հայաստանի Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող է ճանաչել: 1998-ին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության հաստատման հարցով անցյալ տարվերջին կառավարությունն էր դիմել ՍԴ: 24 տարի առաջ Հայաստանի կողմից ստորագրված, բայց չվավերացված փաստաթղթի մասին 2004-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն կարծիք հայտնել էր և այս փաստաթուղթը ճանաչել հակասահմանադրական։ Կառավարությունում, սակայն, որոշել էին նորից դիմել բարձր դատարան, քանի որ 2004-ից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է:

Դեպքերն այնպես զարգացան, որ այս իրադարձությունները` Պուտինի դեմ քայլն, ու մեր ՍԴ-ի որոշումը զարմանալի «զուգադիպությամբ» իրար հաջորդեցին:

Եվ բնական է, անկախ այն բանից, թե պաշտոնական Երևանն ի սկզբանե ինչ նպատակով էր դիմել այս քայլին` Մոսկվայից լինելու էր համարժեք կոշտ արձագանք:

Այդպես էլ եղավ: Մոսկվան անընդունելի համարեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը՝ ՌԴ ղեկավարության առնչությամբ առկա «ողորմելի օրդերի համատեքստում», այս մասին երեկ ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։ «Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն անվավեր «օրդերի» համատեքստում», - ՏԱՍՍ-ին ասել է աղբյուրը:

Պետական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը նաև շեշտել է, որ հայկական կողմը զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։

Ինչ է նշանակում «չափազանց բացասական» հետևանքներ, եթե սա գնահատենք ոչ դիվանագիտական լեզվով: Սա նշանակում է, որ Մոսկվան ուղղակի զգուշացնում է Փաշինյանին, որ նա կրակի հետ է խաղում:

Ռուսական լրատվամիջոցը չէր հստակեցրեց՝ Մոսկվան այդ ինչ զգուշացում է ուղարկել Երևանին, բայց միևնույն է, դրանից իրավիճակ չի փոխվում:

Միջազգային իրավունքի մասնագետները պնդում են՝ եթե Հայաստանը միանա Հռոմի կանոնադրությանը, ապա Երևան ժամանելու դեպքում Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի։ «Հայաստանի Հանրապետությանը պետք է այս որոշումը և պետք է այդ համաձայնագրին միանալը», - ասել էր օրերս Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ խնդրահարույց չէր համարել միջազգային փաստաթղթի վավերացման գործընթացը։ Նա շեշտել էր՝ իշխանությունների քայլը որևէ մեկի դեմ կամ կողմ չի ուղղված։ Խորհրդարանի խոսնակը նաև արձագանքել էր այն հարցին, թե համաձայնագրի վավերացման դեպքում, հայաստանյան իշխանությունները քաղաքական կամք կունենա՞ն Պուտինին ձերբակալելու համար։ «Եկեք հլը մի հատ վավերացնենք, վերջացնենք, Ռուսաստանի նախագահը գա, մի հատ հասկանանք… Կիկոսի մահի վերաբերյալ ես մեկնաբանություններ չեմ տալիս… Ինձ հետաքրքիր է՝ հիմա որ գնա ուրիշ երկիր, որևիցե, ես ֆիզիկապես դա չեմ պատկերացնում, անկեղծ ասած, իրագործումը որևէ երկրում, չգիտեմ՝ Կանադայում....», - ասել էր Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները իրենց քաղաքական քայլը հիմնավորում են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով, հայտարարում, որ այդ փաստաթղթի վավերացման դեպքում Հայաստանը կարող է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար հայցեր ներկայացնել Միջազգային դատարան դեմ։

Իսկ Միջազգային քրեական դատարան քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց։

Հիմա, Փաշինյանի իշխանությունը գոնե հարկ համարե՞լ է Մոսկվայի հետ այս հարցով քննարկումներ անցկացնել` մինչև ՍԴ-ն իր հայտնի որոշումը կկայացներ, որով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող ճանաչվեց:

Թե՞ համարում են, որ հարկ չկա:

Թե՞ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ միասին ձեռքբերել նաև նոր թշնամիներ, իսկ ավելի հստակ` ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի հետ վերջնականապես կտրվեն բոլոր թելերը: ՀԱՊԿ-ն էլ դառնա ամբողջությամբ Ադրբեջանի դաշնակից կառույց:

Արկածախնդիր, «կրակի հետ» խաղացող իշխանություն` Հայաստանն այս վիճակում իրեն թույլ չի կարող տալ ունենալ, երբ մեր ամեն օրը կարող է իսկական արհավիրք դառնալ պետության համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8304 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am