Թուրքիան 35 կմ-անոց պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին
Anadolu գործակալությունը հայտնում է,որ սեփական անվտանգության ուժեղացման համար Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 35 կիլոմետրանոց պատ: Սիրիային սահմանակից թուրքական Հաթայ նահանգում կառուցված պատի բարձրությունը հասնում է 3 մետրի, լայնությունը՝ 2 մետրի։ Սպասվում է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կկառուցի ևս մեկ՝ 40 կմ-անոց պատ։
