Հանրային պաշտպանները որևէ մեկի կամակատարները չեն

Հանրային պաշտպանի գրասենյակի 42 փաստաբաններ հանդես են եկել  հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի հետ կապված միջադեպի առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Տեղեկացել ենք, որ Վարդգես Գասպարին այցելել է հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի բնակության վայր և բողոքի ակցիա է իրականացրել իր ձեռքին ունենալով Մարինե Թովմասյանի լուսանկարը: Ըստ Գասպարիի, նա ցանկանում է այնպես անել, որպեսզի Մարինե Թովմասյանը չպաշտպանի Ժիրայր Սեֆիլյանին: Հանրային պաշտպաններս Վարդգես Գասպարիի այս գործողությունն ուղղակիորեն գնահատում ենք, որպես ապօրինի միջամտություն Մարինե Թովմասյանի փաստաբանական գործունեությանը: Հանրային պաշտպանները գործում են ակախության, օրինապահության, մյուս փաստաբանների հետ իրավահավասարության սկզբունքների հիման վրա, զինված են գիտելիքներով և տիրապետում են փաստաբանական հմտությունների և որևէ մեկի կամակատարը չեն: Նրանց գործունեությունն ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով: Հանրային պաշտպաններն ի տարբերություն մասնավոր գործունեությամբ զբաղվող փաստաբանների՝ իրենք չեն ընտրում իրենց վստահորդներին»: Հայտարարության մեջ մատնանշվում են հանրային պաշտպանների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ օրենսդական նորմերը, ապա հավելում. «Հանրային պաշտպաններն իրավական ճանապարհով բողոքարկելու են իրենց մասնագիտական գործունեությանը խոչընդոտող գործողությունների դեմ, այդ թվում ապօրինի խուզարկությունների փորձերի դեմ, եթե այդպիսիք կլինեն: Ի դեպ Մարինե Թովմասյանը այն եզակի փաստաբաններից է, ով դատական կարգով բարձրացրել է ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից փաստաբանների զննությունը խուզարկության վերածելու իրավաչափության հարցը: ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի Մարինե Թովմասյանի՝ ընդդեմ ՀՀ քրեակատարողական վարչության (Գործի համար: ՎԴ/3918/05/17) գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է փաստաբանի գործունեության երաշխիքներ: Ընդ որում, արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը: Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով: Ակնհայտ է, որ Վարդգես Գասպարին սպառնում է իրականացնել և փաստացի իրականացնում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին հակասող գործողություն, այսինքն միջամտում է Մարինե Թովմասյանի փաստաբանական գործունեությանը: Կոչ ենք անում Վարդգես Գասպարիին զերծ մնալ հանրային պաշտպաններին վարկաբեկող հայտարարություններ և գործողություններ կատարելուց իսկ նրան սատարող լրատվամիջոցներին, չմոռանալ մասնագիտական պրոֆեսիոնալիզմը և դժգոհությունն ու քննադատությունը հայտնել օրենքով չարգելված միջոցներով»:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am