Փաշինյանի «դիմակը պատռվում է»․ Զատուլինը՝ ՀՀ-ում Պուտինի ձերբակալման վտանգի մասին

ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է հասկանա, թե ինչպես է ընկալվելու Ռուսաստանում ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունների ճանաչումը։

Այդ մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որի մուտքը՝ Հայաստան արգելված է մեր երկրի իշխանությունների պահանջով։

Պատգամավորի կարծիքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի արդարանալ՝ ասելով, որ սա անկախ դատարանի որոշում է։ 

Ըստ Զատուլինի՝ Փաշինյանի և նրա դաշնակիցների գործողությունները վկայում են այն մասին, որ նրանք պրոարևմտյան կողմնորոշված ​​քաղաքականություն են վարում։
«Հայաստանի Սահմանադրական դատարանում ինչ կերպ էլ բացատրեն նման որոշումը, պետք է հասկանան, թե Ռուսաստանում դա ինչ տպավորություն կթողնի։ 

Հետաքրքիր կլինի ևս մեկ անգամ լսել Հայաստանի վարչապետից Ռուսաստանի նախագահի (Վլադիմիր Պուտինի) հետ ավանդական սերտ և աննախադեպ բարեկամական հարաբերությունների մասին։ Բայց ես կարծում եմ, որ նա ելք կգտնի, կմոգոնի, որ հանրապետությունում Սահմանադրական դատարանը լիովին անկախ է»,- նշել է Զատուլինը։
Մոսկվան «որոշ եզրակացություններ» է անում ոչ միայն Հայաստանի Սահմանադրական դատարանի այս որոշման հիման վրա, հավելել է պատգամավորը։

«Հայաստանի վարչապետն ու նրա քաղաքական դաշնակիցները, աստիճանաբար դեն նետելով իրենց դիմակները, անցում են կատարում ռուսամետից դեպի արևմտամետ»,-եզրափակել է խորհրդարանի ստորին պալատի պատգամավորը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչեց երկրի սահմանադրությանը համապատասխան։ Այժմ Հռոմի ստատուտի վավերացումը պետք է քննարկվի ՀՀ ԱԺ-ում։

 

դիտվել է 1723 անգամ
Լրահոս
Սա է վիճակը․․․ ինչի՞ մասին է միայն մտածում Փաշինյանը․ Ռոբերտ Քոչարյան (video) ԲՈՒՀ-երում բարձրագույն կրթությունը կլինի անվճար․ Աննա Գրիգորյանը մանրամասնում է (video) «Ինչ խփեց Նիկոլին․․․ մնացել է «բոմժության տակ»» (video) Գործ սարքող թագավորի հեքիաթը… Նարեկ Կարապետյան Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես Իրանը ողջունում է Լիբանանում հրադադարի հաստատումը. Բաղայի Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսել ե՞ք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում. փաստաբան Մոսկվան և Բաքուն լուծել են AZAL-ի շուրջ վեճը և հանդես եկել համատեղ հայտարարությամբ Ջուր չի լինելու Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարաբերությունների ամրությունը Ադրբեջանի հետ. Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Բաքուն և Դամասկոսը պատրաստվում են հարաբերությունների զարգացման կոնկրետ քայլերի Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ․ Վահե Հովհաննիսյան Ահա, թե ինչու էր ջրիկացել Նիկոլն ԱԺ-ում․ Արմեն Աշոտյան (video) Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video) 13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ հնչեցնում Գործարարները շատ անհանգիստ են՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների սրման հետ կապված․ Քոչարյանը մանրամասնեց (video) Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին Ռուսաստանն ու Չինաստանը Մերձավոր Արևելքում իրավիճակի և ծովային անվտանգության վերաբերյալ բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ Հրադադարի հաստատումից հետո Իսրայելը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը Շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանցի ասկյարները գան, ու․․․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am