Այսպիսի հայտարարությունները չեն կարող լավ հետեւանք ունենալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մասին, որտեղ նշվում էր, որ հայկական եւ ադրբեջանական կողմերին ներկայացված ռուսական առաջարկի իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղին հարակից վերջին երկու շրջանների հանձնումը Ադրբեջանին պետք է կապվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցի հետ։ Այդ առաջարկը հայկական կողմը մերժել է 2020-ի ապրիլին։

«Երբեք բանակցային գործընթացում եւ փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք, չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Հասկանո՞ւմ եք։ Էստեղ էնքան նրբություններ կան։ Ասում են՝ окончательный статус Нагорного Карабаха (Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ)։ Բայց ի՞նչ է լինելու էդ կարգավիճակը, ո՞նց է որոշվելու։ Ի՞նչ է լինելու վերջում։ Որեւէ մեկը էս հարցի պատասխանները գտե՞լ է»,- հարցադրում արեց Փաշինյանը։
Սակայն 2007-ին հակամարտության կողմերին Մադրիդում ներկայացված սկզբունքների առաջին իսկ կետում ամրագրվում է․

«1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում։ Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու, եւ կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»։

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի արձագանքելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, եւ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները»։

Այսպիսի հայտարարությունները չեն կարող լավ հետեւանք ունենալ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 482 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am