Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2021 թ. ապրիլի 15-ի թիվ 587-Ն որոշման մեջ։ «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքի, վաճառքի մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և կառավարության 2003 թ.-ի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված, ՊՈԱԿ-ներին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքի կարգը:

Նույն հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ պետգույքի վաճառքն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային), մրցույթով կամ ուղղակի վաճառքի եղանակով` պետգույքի վաճառքի մասին ընդունված իրավական ակտի հիման վրա։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությանն ամրացված տրանսպորտային միջոցները մինչ օրս հիմնականում վաճառվել են աճուրդով։

Կառավարության 2022 թ. սեպտեմբերի 1-ի թիվ 1377 որոշման համաձայն՝ շուրջ 168 տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետգույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետգույքը վաճառվում է ուղղակի եղանակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած, նախօրոք հայտնի գնորդին և տվյալ գույքի վարձակալին, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։

Ներկայում ոստիկանությանն ամրացված տանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև հետագա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանելու ուղղակի վաճառքի պարզեցված կարգ: Նախագծով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել պետական կառավարման համակարգի մարմնին ամրացված տրանսպորտային միջոցներն ուղղակի եղանակով, առանց ներդրումային ծրագիր ներկայացնելու, պահանջի օտարելու համար։

Նախագծով պետական կառավարման համակարգի մարմնին՝ համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով ամրացված տրանսպորտային միջոցներն ուղղակի վաճառքի եղանակով ձեռք բերելու հնարավորություն է տրվում տվյալ տրանսպորտային միջոցը շահագործողին։ Տրանսպորտային միջոցը շահագործող անձը մեկ անգամ կարող է լինել տվյալ գույքի գնորդ, իսկ մի քանի գնորդ լինելու դեպքում ընտրությունը կատարվում է նախագծով ներկայացված չափորոշիչների հիման վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am