Ծուղակում ենք, և այդ ծուղակը մենք ենք մեր գլխին սարքել․ Գագիկ Համբարյա

«Փաստ» օրաթերթը գրում է․ Փաստ է, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետություններն աղետալի վիճակում են: Խնդիրն այն է, որ հասարակությունը սա չի նկատում: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք ներկա բանակցային գործընթացներին, իրարամերժ հայտարարություններին՝ Ադրբեջանի առավել ինտենսիվ սադրանքների ֆոնին:

«Հայաստանի և Արցախի գոյությունը ստորադասելով՝ մեծ մասը ամորֆ ու անտրամաբանական պատճառաբանություններով հայտարարում է, թե «քաղաքականությամբ չի զբաղվում»: «Թող չլինեն նախկինները, ներկաները, թող նորերը գան» թեզն առաջ տանողներն ամբողջովին խաղում են Նիկոլի դաշտում, որովհետև նախկինները չկան, նորեր ևս չկան, իսկ ներկաները կան ու հայ ժողովրդի շահերի դեմ են գործում: Այս քողարկված նիկոլականությունը թող չփորձեն առաջ տանել՝ ասելով, թե «դեմ ենք բոլորին»:

Կրկնակի դավաճանություն է այն մոտեցումը, երբ երկրի հետ ինչ է լինելու հարցադրմանն ի պատասխան ասում են՝ «քաղաքականությամբ չենք զբաղվում»: Ու սա այն մասսան է, որը 2018-ին լավ էլ զբաղվում էր քաղաքականությամբ և մեղսակից էր Նիկոլին իշխանության բերելու հարցում:«Քաղաքականությամբ չզբաղվելով»՝ այդ մասսան այսօր հովանավորում է Նիկոլին իր չարագործությունները շարունակելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ անընդունելի է նաև, որ արցախահայությունը հանդուրժում է Արցախի իշխանություններին: Գագիկ Համբարյանը ներկա իրավիճակը, գործընթացները, ընդհանուր առմամբ, սպասելի է համարում:

«Բոլոր թեզերը, թե դիմում ենք միջազգային հանրությանը, որը, իբր, ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի, կեղծ էին: Ավելի քան 100 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է: Բացի ականջահաճո զառանցանքներից, որոնք մենք լսում ենք Եվրոպայից ու ԱՄՆ-ից, այլ որևէ հստակ քայլեր մենք տեսե՞լ ենք: Արցախի շրջափակման այս ամբողջ ընթացքում լսե՞լ եք Արևմուտքի որևէ երկրից մի հայտարարություն, օրինակ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «դուրս հանեք ռուսներին, մենք կգանք ու կկատարենք այն պարտականությունները, որը ռուսը չի կատարում նույն Լաչինի միջանցքի առումով»:

Մենք հիմա, մեծ հաշվով, ծուղակում ենք, և այդ ծուղակը մենք ենք մեր գլխին սարքել: Կապիտուլ յանտ իշխանությունները, իրենց շատ ճարպիկ երևակայելով ու աշխարհի խոշորների հակասությունների վրա կոպիտ խաղեր տանելով, փորձում են իբրև թե օգուտ ստանալ: Միևնույն ժամանակ չեն հասկանում, որ նույն Մոսկվայում շատ լավ գիտեն մեր վիճակի մասին: Եվ երբ ռուսներին ասում են՝ վատ եք կատարում ձեր պարտականությունները, այնտեղից պատասխանում են՝ «վատ եմ կատարում, հետո՞, կա՞ մեկը, որն ավելի լավ կկատարի, հրավիրեք, թող կատարի»:

Ու այստեղ երկար լեզվի, իրական իրավիճակը չգնահատելու ու ճոռոմաբանության հետևանքով կանգնում ենք փակուղու առաջ: Մինչդեռ իրականում գիտենք, որ եթե ռուսը չէ, ապա թուրքն է գալու: Նույն Եվրոպան իր դրածոների՝ Նիկոլի, նիկոլամետների, սորոսականների, իր կողմից հովանավորվող բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչների միջոցով պայքարում է ոչ թե ռուսին այստեղից հանելու և իր փոխարեն ֆրանսիացիներին կամ ամերիկացիներին բերելու համար, այլ «տարածքը» մաքրում են, որ այստեղ Թուրքիան հաստատվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Նա շեշտեց՝ որքան էլ Արևմուտքի ու Թուրքիայի միջև հակակրանք կամ բազմաթիվ հակասություններ լինեն, գլոբալ առումով գործընկերներ են: Անդրադառնալով Փաշինյանի իրարամերժ հայտարարություններին՝ քաղաքագետն ընդգծեց, որ, մեծ հաշվով, կա նոր խայտառակ կապիտուլ յացիա, որը Ադրբեջանը հիմա պարտադրում է Հայաստանին:

«Բացարձակ զարմանալի չէ այն, ինչն այժմ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության հետ և ՀՀ-ի շուրջ: Կապիտուլ յանտ Նիկոլը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո պետք է հեռանար իշխանությունից՝ շանս տալով Հայաստանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ: Մյունխենում Ադրբեջանի բռնապետը շատ պարզ ասաց խայտառակ ու ցավոտ իրականության մասին: Նա ասաց, որ Հայաստանի Հանրապետության կապիտուլ յացիան ընդունել է ոչ թե Նիկոլը, այլ ժողովուրդը՝ կրկին նրան որպես ղեկավար վերընտրելով, ինչից ելնելով էլ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի առջև 5 շանտաժ/նախապայման է դրել:

Դրանց ընդունման պարագայում ՀՀ-ն ֆիզիկապես գոյատևելու ընդամենը 4-5, լավագույն դեպքում՝ մինչև տասը տարվա շանս կունենա: Այդ 5 շանտաժ/նախապայմանները, որոնք հավաստի աղբյուրի անվան տակ հրապարակվել են կապիտուլ յանտ Նիկոլի ընտանեկան թերթում, կործանարար են լինելու Հայաստանի համար»,-ասաց նա՝ շեշտելով, որ Փաշինյանը չի կարող հավասարը հավասարին բանակցել այն գործիչների հետ, որոնք իրեն նսեմացրել են, իրեն պարտություն են պարտադրել:

Ինչ վերաբերում է հայտարարություններին՝ կապված էսկալացիայի վտանգի, հետո այդ վտանգը խաղաղության պայմանագրի հավանական ստորագրման հիմքով հերքելու հետ, Գ. Համբարյանը նշեց. «Նախօրեի խառնիխուռն, խայտառակ հայտարարությունները, երբ ընդամենը մի քանի ժամվա մեջ կտրուկ տեսակետները փոխեց, ցույց է տալիս այդ մարդու անլրջությունը, նաև այն, որ ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, քանի որ ընդամենը գործիք է, ու իրեն ոչ ոք բանի տեղ չի դնում: Նախկինում ՀՀ-ն հաղթանակած դիրքերից էր հանդես գալիս: ՀՀ-ն որոշ հարցերում ոչ գլոբալ, բայց օրակարգ էր թելադրում տարածաշրջանում, առավել ևս՝ Արցախյան հարցի շուրջ: Հիմա ընդամենը սեղանի վրա ենք դրված, ու մեզ քննարկում են: Մենք այս առումով խայտառակ իրավիճակում ենք:

Երբ Ադրբեջանի բռնապետը Թալիշում ուղղակիորեն նսեմացնում, նվաստացնում և սպառնում է ՀՀին, և դրանից ընդամենը ժամեր անց Հայաստանի ղեկավարն ասում է՝ միևնույնն է, մենք խաղաղության ենք գնալու, հարց է առաջանում, թե ինչ գնով է գնալու՝ Արշակ Սարգսյանի՞ (օրեր առաջ Երասխում զոհված զինծառայող-խմբ.), թե՞ հազարավոր այլ տղաների կյանքի գնով է խաղաղության գնալու: Խաղաղության են գնում քեզ հետ խաղաղ ապրել ցանկացողի հետ, բայց երբ այդ մեկը քեզ պարտադրում է այնպիսի բաներ, որոնց արդյունքում դու ոչնչացվելու ես, արդեն խաղաղություն չէ: Հայաստանի վարչապետի պաշտոնին զմռսված անձնավորությունը հայտարարում է, որ «Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա», նույն օրը երեկոյան ասում՝ «նոր էսկալացիա չի լինելու, ստորագրվելու է խաղաղության պայմանագիր»»:

Համբարյանն ընդգծեց, որ այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրվելու է Ադրբեջանի բռնապետի 5 շանտաժ/նախապայմաններն ընդունելու հաշվին, որոնք կործանարար են մեր երկրի համար: «Քանի որ մենք տեղյակ չենք բանակցությունների մանրամասներին, և Փաշինյանը հայաստանյան հասարակությանը չի տեղեկացնում այդ մասին, ես կարող եմ ենթադրել, որ Նիկոլը բոլոր շանտաժ/նախապայմաններն ընդունել է, որպեսզի Ալիևն էսկալացիայի չգնա: Այսինքն, Փաշինյանը դավաճանաբար, դավադրաբար նոր զիջումների է գնում հայ ժողովրդի ու Հայաստանի հաշվին: Ես այլ պատճառ չեմ կարող գտնել՝ վերլուծելու, թե ինչու պետք է մի քանի ժամվա մեջ կապիտուլ յանտը երկու իրարամերժ հայտարարություն աներ:

Կա՛մ պետք է շիզոֆրենիկ, անպատասխանատու լինել՝ երկրի ղեկավար լինելով նման հարցի շուրջ մի քանի ժամվա մեջ կտրուկ տարբեր կարծիքներ հայտնելու համար, կա՛մ էլ մի քանի ժամվա մեջ կտրուկ զիջումների է գնացել, որպեսզի կապիտուլ յացիոն նոր ակտ ստորագրի, որն ինքը «խաղաղության պայմանագիր» է անվանում: Մեծ հաշվով, Հայաստանին պետք է փրկել այն իշխանությունից, որը ՀՀ-ում իշխանության է եկել ընտրողների 25 տոկոսի քվեի արդյունքում ու պատուհաս դարձել Հայաստանի ու Արցախի գլխին»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 569 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Վնասված դեմք․․․․ Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկում․․․ իրավիճակը լարված է (video) Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ինչ ասաց Սամվել Կարապետյանը դատարանում․ իրավիճակը բակում լարված է (video) Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայից 17 մարդ են ձերբակալել, այդ թվում նաև Վովա Վարդանովի որդուն Մենք պետք է խնդիրները լուծենք տարածաշրջանի մեր գործընկերների հետ միասին․ Ադրբեջանի նախագահի օգնական Աշխարհահռչակ ռեփեր Future-ը «Ինստագրամ»-ում կիսվել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութով ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ Թբիլիսյան խճուղում 7 մեքենա է բախվել Սա է վիճակը․․․ ինչի՞ մասին է միայն մտածում Փաշինյանը․ Ռոբերտ Քոչարյան (video) ԲՈՒՀ-երում բարձրագույն կրթությունը կլինի անվճար․ Աննա Գրիգորյանը մանրամասնում է (video) «Ինչ խփեց Նիկոլին․․․ մնացել է «բոմժության տակ»» (video) Գործ սարքող թագավորի հեքիաթը… Նարեկ Կարապետյան Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես Իրանը ողջունում է Լիբանանում հրադադարի հաստատումը. Բաղայի Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսել ե՞ք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում. փաստաբան Մոսկվան և Բաքուն լուծել են AZAL-ի շուրջ վեճը և հանդես եկել համատեղ հայտարարությամբ Ջուր չի լինելու Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարաբերությունների ամրությունը Ադրբեջանի հետ. Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Բաքուն և Դամասկոսը պատրաստվում են հարաբերությունների զարգացման կոնկրետ քայլերի Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ․ Վահե Հովհաննիսյան Ահա, թե ինչու էր ջրիկացել Նիկոլն ԱԺ-ում․ Արմեն Աշոտյան (video) Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am