Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ գործող առանձին շրջանակներ այս օրերին լծվել են նոր տեղեկատվական արշավի: Իմաստը Արևմուտքի ու արևմտյան քաղաքականության քարոզչական թեզերի «ամուր պաշտպանության» գործին թարմ շունչ հաղորդելն է: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախնական ուսումնասիրություններով պարզվել է, որ հակառուսականության թեզերը առանձնապես հաջող չեն աշխատում Հայաստանում, փոխարենը ակտիվացել է «արևմտյան գծի» հանդեպ սուր քննադատությունը:

Ըստ այդմ, որոշվել է կտրուկ հակադարձել բոլոր նրանց, ովքեր «կհամարձակվեն» հավաքական Արևմուտքի, արևմտյան երկրների կամ պաշտոնյաների «թանին թթու» ասել: Ներկայում ինտենսիվ մոնիտորինգի են ենթարկվում ոչ միայն քաղաքական գործիչների, այլև հատկապես փորձագետների (ի մասնավորի՝ քաղաքագետներ, միջազգայնագետներ, տնտեսագետներ) գրառումները, հարցազրույցները, և բոլոր այն դեպքերում, երբ որևէ ձևակերպում գնահատվում է որպես Արևմուտքի ու արևմտյան քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորման հավանականություն, անմիջապես հետևում է անդրադարձ՝ առավելապես հերքումների, «սուտ բռնելու» տեսքով:

Սրան զուգահեռ ակտիվացել է նաև ֆեյքային գործիքակազմը: Հիմնականում իշխանամետ կամ վերը նշված շրջանակներին հարող «էջերի» միջոցով հարձակում է սկսվում այդ փորձագետների էջերի վրա, ինչպես նաև հայհոյախառն, վիրավորական գրառումներ են կատարվում այն հարթակներում, որտեղ նշյալ «հերքումներն» են տեղ գտնում: Ի դեպ, կան տեղեկություններ, որ այս ամենն իրականացվում է Հայաստանի իշխանությունների «բարձր հովանու» ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am