Աղազարյանը հետաքրքրվել է` ՄԻՊ թեկնածուն ամուսնացա՞ծ է

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այսօր փակ հանդիպում է ունեցել իշխանությունների ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի հետ։ Այնմոտ երկու ժամ է տեւել։ Մեր աղբյուրն ասաց, որ իշխանական պատգամավորներն ընդհանուր առմամբ դրական տպավորություն են ստացել թեկնածուից: Մանասյանը, հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալն է եւ ընկերուհին: Հանդիպման սկզբում թեկնածուն բավականին երկար ներկայացրել է իր կենսագրությունը՝ որտեղ է սովորել, քանի բուհ է ավարտել, որտեղ է աշխատել՝ 35 ամյա կնոջ համար բավականին հարուստ կենսագրություն: Ապա վստահեցրել է, թե չնայած իր թեկնածությունը ՔՊ- ն է առաջադրելու, սակայն ինքն աշխատելու է անաչառ, բարձրաձայնելու է առկա խնդիրները, լինելու է բոլորի ՄԻՊ-ը:


Իշխանական պատգամավորներից ոմանց դուր չի եկել թեկնածուի այդ հանդուգն պահվածքը եւ նրանք իրենց ելույթներում հումորի տալով՝ հարցրել են՝ կարո՞ղ է այնպես լինի, որ իրենք իրեն ՄԻՊ դարձնեն, որոշ ժամանակ հետո դառնա իշխանության թշնամին: Հանդիպման կուրիոզ դրվագը եղել է Հովիկ Աղազարյանի հետ հարցուպատասխանը: ՔՊ-ական պատգամավորը հարցրել է՝ ամուսնացա՞ծ է արդյոք թեկնածուն եւ Մանասյանի բացասական պատասխանը լսելով հակադարձել է․ «Էդ արդեն լավ չի»։

Աղազարյանը չի հասցրել հիմնավորել ասելիքը, երբ ՔՊ խմբակցության չամուսնացած կանայք խմբով վրա են տվել։ Աղազարյանը բացատրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար ընտանեկան կարգավիճակն էական նշանակություն ունի՝ հոգատարության եւ այլ փոխհարաբերությունների առումով: Մեր աղբյուրն ասաց, որ թեկնածուն բավականին հումորով եւ ծիծաղկոտ աղջիկ էր:

Ուշագրավ է, որ թեկնածուին առջադրելու է ՔՊ ֆրակցիան, մինչդեռ թվում էր, թե, ըստ օրենքի, բոլոր խմբակցություններն ունեն այդ հնարավորությունը եւ կօգտվեն դրանից։ Մանավանդ ՄԻՊ պաշտոնը թափուր մնալուց հետո առաջին տասնօրյակն անցնելուց հետո թեկնածուներն անգամ ինքաառաջադրվելու հնարավորություն ունեին։ Սակայն ընդդիմությունը որոշել է չմասնակցել երաշխավորված պարտությամբ ավարտվող այդ գործընթացին, քանի որ իշխանությունը միեւնույնն է՝ տապալում է նրանց բոլոր նախաձեռնությունները եւ նրանց առաջադրած ոչ մի թեկնածու չի ընտրվում։

 

դիտվել է 620 անգամ
Լրահոս
Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am