Amnesty International. Բաքվին մեղադրում են այլախոհներին հետապնդելու մեջ

«Երկրում չեն դադարում քաղաքական այլախոհության համար հետապնդումները եւ քաղաքացիական հասարակության ճնշումը: Իշխանությունները վրեժխնդիր են անկախ լրագրողներին», - ընդգծվում է 2015 թվականին աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին կազմակերպության հրապարակած զեկույցում: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է այլախոհներին հետապնդելու եւ երկրում քաղաքացիական հասարակությանը ճնշելու մեջ: Մասնավորապես, Amnesty International-ը նշել է այն վճիռները, որոնք ընդունվել են 2014 թվականին ձերբակալված ադրբեջանցի իրավապաշտպանների, լրագրողների, բլոգերների, երիտասարդ ակտիվիստների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ: «Սպասելի էր, որ 2015 թվականին նրանք բոլորը դատարապարտվեցին երկարատեւ ժամկետներով ազատազրկման», -հայտարարել է կազմակերպության Եվրոպայի եւ Ասիայի գծով տարածաշրջանային փոխտնօրեն Դենիս Կրիվոշեեւը («ՌԻԱ Նովոստի»): Կազմակերպությունն այդ մարդկանց դեմ մեղադրանքները շինծու է համարում: «Մեր գնահատականներով, նվազագույնը 18 մարդ Ադրբեջանում մնում են խղճի դատապարտյալներ, այսինքն այն մարդիկ, որոնց դեմ քրեական գործերը կեղծագործված են եղել, եւ նրանք ճաղերի հետեւում հայտնվել են միայն կառավարությանը քննադատելու պատճառով», -ասել է Կրիվոշեեւը: Դրա հետ միասին, Ադրբեջանի իշխանությունները «շարունակել են վրեժ առնել» անկախ լրագրողներից եւ ակտիվիստներից, նշում է Amnesty International-ը: «Տեղի են ունեցել անկախ ԶԼՄ-ների հալածանքներ եւ դրանց փակում: Չեն դադարել անկախ լրագրողների նկատմամբ ահաբեկումը, հալածանքը, սպառնալիքները եւ բռնաճնշումները», -ասվում է զեկույցում:  

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am