Միջազգային հետախուզում հայտարարելո՞ւ եք, թե՞ «օ՛ֆ, աման...» ոճով ստատուս եք գրելու միայն

Ադրբեջանցի «բնապահպան» «ակտիվիստը» խոստանում է Նորուզի առթիվ հայերի դեմ հաշվեհարդար տեսնել: Տեսահոլովակը հայտնվել է համացանցում: դեռ մի կողմ թողնենք, որ սրանք կոչվում են` «բնապահպան ակտիվիստներ», իսկ միջազգային հանրությունը այս երկրի ղեկավարությունից «խաղաղության» հաստատման հորդորներ է հղում...

Մեզանում ընդունված է նստել, երկար-բարակ քննարկել, թե ինչու հնարավոր չէ ալիևյան ռեժիմի հետ կնքել խաղաղություն:

Իսկ ի՞նչ է անում Փաշինյանի իշխանությունը, որպեսզի ցույց տա քաղաքակիրթ աշխարհին, որ Ալիևը սերմանել ու շարունակում է սերմանել հայատյացություն և դա պետական քաղաքականություն է:

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն, օրինակ, ակտիվ թվիթերյան գրառումներ է անում, և այս առիթով էլ է արել. «Այժմ նրանց կեղծ էկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը։ Մենք իսկապե՞ս ապրում ենք 21-րդ դարում: Մոտակայքում կա՞ քաղաքակիրթ աշխարհ»:

Իսկ Հայաստանի իշխանությունը իր մասով ի՞նչ է արել: Քրեական գործ հարուցելո՞ւ է, հետախուզում հայտարարելո՞ւ է...

Առաջին դեպքը չի: Մեկ Ծիծեռնակաբերդի համալիրում են «Գորշ գայլերի» խորհրդանիշներ ցուցադրում, մեկ հայատյացության մասին վկայող հերթական տեսանկահանումներներն են պտտվում համացանցում:

Միայն հոգոց քաշելու ու համացանցում երկտողներ գրելու է համա՞ր է այս իշխանությունը:

Գործնականում ի՞նչ քայլեր են իրականացրել Հայաստանի պատկան մարմինները: Դեպքը թարմ է, բառացիորեն երեկ է համացանցում հայտնվել ադրբեջանցի հերթական արնախումի «տեսաուղերձը»:

Եթե Հայաստանի պատկան մարմինները քրեական պատասխանատվության մասին հայտարարություն չանեն, սույն «ակտիվիստի» նկատմամբ միջազգային հետախուզում չհայտարարեցին, ուրեմն Էդմոնմարուքյանների և այլոց «վայ, տեսեք», «ի՞նչ է մտածում միջազգային հանրությունը» հռետորական մտքերը անիմաստ ջուրծեծոցի են:

Իսկ որ այս Հայաստանի իշխանություններն ունեն բոլոր հիմքերը հօդս ցնդեցնելու Լաչինի միջանցքը փակելու, Արցախը շրջափակելու կեղծ առասպելը`դա ևս փաստ է:
Քանի՞ ամիս առաջ հրապարակվեցին տվյալներ «էկոակտիվիստների» մասին...

Դեռ դեկտեմբերին այդ «էկոակտիվստների» կազմի մասին հրապարակումներ եղան:
Ովքե՞ր են «բնապահպանական աղետի դեմն առնելու» նպատակով Շուշի հասած էկոակտիվիստները, որոնք փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը։ Ովքե՞ր են ինքնաբուխ հանրահավաքի դուրս եկել մի երկրում, որտեղ հարյուրավոր ընդդիմադիրներ ազատազրկված են, ակտիվիստներն էլ մինչ օրս բերման էին ենթարկվում հաշվված րոպեների ընթացքում։

«Ազատություն»-ը մի խումբ ցուցարարների էր նույնականացրել, որոնք ցույցի առաջին շարքերում էին և ամենաբարձրն են բնապահպանական կարգախոսներ վանկարկում, մինչ այդ, սակայն, աչքի չեն ընկել շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգություններով: Ավելին` բաց աղբյուրներում առկա փաստերը վկայում են, որ նրանցից շատերին միավորել էր սերն ու համակրանքը նախագահական ընտանիքի նկատմամբ և պարծանքը Բաքվի ռազմական հաջողություններով։

Ցուցարարների շարքում էր, օրինակ, ադրբեջանցի նախկին զինվորական, իշխանամետ մամուլում որպես ռազմական փորձագետ ներկայացող Թելման Գասիմովը: Ըստ տեղեկությունների՝ նա պահեստազորի կապիտան է, խոսում է հայերեն։ Բնապահպան ներկայացող ակտիվիստը Ֆեյսբուքում հարյուրավոր լուսանկարներ ունի ոչ թե բնության գրկում, այլ` ռազմի դաշտում, զինվորական համազգեստով, զենքը ձեռքին:

Լուսանկարներից մեկում էլ նրա կողքին երևում է Ռամիլ Սաֆարովը, որ Հունգարիայում հայ զինվորականի էր կացնահարել: Ցույցի ժամանակ Գասիմովը հայերենով խաղաղասիրական կոչեր է հնչեցնում, հորդորում ապրել միասին: Սոցցանցերում, մինչդեռ, նա ակտիվորեն տարածում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները, Ֆեյսբուքում անգամ հատուկ ալբոմ ունի, որտեղ պահում է Հայաստանի և Արցախի դրոշը կոխկրտող, վառող զինվորականների լուսանկարներ։

Տասնյակ ցուցարարների շարքում երևում էին զինվորականներ, տեսանյութերում մի քանի անգամ երևում է թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը, որը եվրոպական մի շարք երկրներում արգելված է։ Ցուցարարները գիշերում են վրաններում։ Ցուցարարներին վրաններ է տրամադրել Ադրբեջանի կառավարությունը։ Ցուցարարներից մեկի բաճկոնին էլ երևում է Ադրբեջանի պետական ջրային ընկերության` AzerSu-ի տարբերանշանը:

Լաչինի միջանցքից ակտիվորեն տեսանյութեր էր տարածել նաև Ռուհիյե Մեմեդովան: Նրա ֆեյսբուքյան էջը բացելիս անմիջապես աչքի է զարնում տեր և տիկին Ալիևների պատկերը, որը մի քանի անգամ մեծ է օգտատիրոջ սեփական լուսանկարից: Բնապահպան ներկայացող Մեմեդովան Ֆեյսբուքում մինչ օրս որևէ գրառում չի արել բնության կամ շրջակա միջավայրի պաշտպանության մասին։ Փոխարենը ակտիվորեն տարածում է նախագահ Ալիևի ելույթները, այդ թվում`վերջինիս ռազմատենչ սպառնալիքները Հայաստանի հասցեին:

Էկոակտիվիստներից է նաև Ֆեյսբուքում ավելի քան 10 հազար հետևորդ ունեցող Նայիլե Իսմայիլովան, որը, սակայն, մինչ օրս որևէ գրառում չի արել շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ: Փոխարենը՝ առիթը բաց չի թողնում նախագահ Ալիևին ու նրա տիկնոջը աջակցություն հայտնելու համար: Օրերս, օրինակ, նա հետևորդներին «լավ լուր» է հայտնել, «թե շուտով Ադրբեջանի իշխանությունների ջանքերով Ուկրաինան ազատ կարձակի» Միսիր Գասիմլիին և Սուբհան Գուլիևին, որոնց դատարանն 8 ամսվա ազատազրկման էր դատապարտել հայի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հանցագործները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։ Իսմայիլովայի հրապարակած լուսանկարում նրանցից մեկի շապիկին Էրդողանի և Ալիևի լուսանկարներն են: «Ես անձամբ հավատում եմ նախագահ Իլհամ Ալիևին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Եկեք կանգնենք նրանց կողքին»,- հորդորել էր էկոակտիվիստը։

Բաց աղբյուրներում առկա տեղեկություններով՝ կանաչների հետ որոշակի առնչություն ունի ցուցարար Քազմե Յուսուբովան, ով, ըստ ֆեյսբուքյան էջի, աշխատում է «Բնապահպանական իրազեկում և մոնիտորինգ» ("Ekoloji Maarifcilik ve Monitorinq IB") կազմակերպությունում: Հասարակական այդ կառույցն, ի դեպ, երկու տարի առաջ` պատերազմից հետո, հրապարակավ շնորհավորել էր նախագահ Ալիևին հաղթանակի կապակցությամբ ու ընդգծել` «Մենք վստահ ենք, որ կարճ ժամանակում, շնորհիվ ձեր վճռական կամքի և ձեր երկաթյա բռունցքի, որով թշնամու գլուխն ենք ջախջախել, շնորհիվ մեր բանակի սխրանքի և քաջության մեր եռագույն դրոշը կծածանվի Խանքենդիում, Խոջավանդում, Խոջալուում, Աղդերեում, Լաչինում, Քելբաջարում, Աղդամում»։ Սրտառուչ նամակը հրապարակվել էր Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում:
Էկոակտիվիզմի նման կասկածելի դեպքեր նաև ադրբեջանական սակավաթիվ անկախ կայքերն էին առանձնացրել: Բեռլինում գործող ընդդիմադիր Meydan TV-ն, օրինակ, փաստում է, որ Լաչինի միջանցքում հավաքված ադրբեջանցիներն առաջին անգամ են բողոքում հանքերի շահագործման դեմ այն դեպքում, երբ հեղինակավոր կազմակերպությունները տասնյակ փաստեր են հրապարակել Ադրբեջանի տարածքում Ալիևների ընտանիքի կողմից ապօրինի շահագործվող հանքերի վերաբերյալ։ «Բազմաթիվ հետաքննություններով ապացուցվել է, որ Դաշքեսանի և Գեդաբեկի հանքարդյունաբերությունն ամբողջությամբ գտնվում է Ալիևների վերահսկողության տակ, մինչ օրս, սակայն, որևէ ակտիվիստ չի բողոքել դրա դեմ», - արձանագրում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Լրագրող Խադիջա Իսմայիլովան էլ հիշեցնում է ադրբեջանական Չովդար հանքավայրը, որտեղ հետաքննությամբ ոչ միայն հսկայական կոռուպցիոն ռիսկեր, այլև բնապահպանական խնդիրներ էին հայտնաբերել: «Մեզ ոչ ոք չլսեց: Եթե այդ ակտիվիստներն այն ժամանակ բողոքեին, այսօր նրանց ձայնն ավելի բարձր կլսվեր», - Ֆեյսբուքում գրել էր Իսմայիլովան:

Իրավապաշտպան Անար Մամեդլին Meydan TV-ի հետ զրույցում հիշեցրել է, որ Ադրբեջանն աշխարհի հետնապահներից է ոչ միայն մարդու իրավունքների, այլև բնության պաշտպանության առումով: «Եվ երբ այդպիսի երկրի բնակիչները Ղարաբաղում ցույց են անում, դա լուրջ չի ընդունվի», - ընդգծել էր իրավապաշտպանը:

«Խաղաղության օրակարգի» մասին շարունակ խոսելով այս իշխանությունը արհամարհում է հայատյացության աստիճանը Ադրբեջանում: Բայց դրանով հանդերձ սպասում են, որ միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանում տարիներ շարունակ պետական քաղաքականության արդյունքը:

Կոնկրետ քայլեր իրականացրեք` ձեր երկրի օրենքներով, հետո միայն ակնկալեք միջազգային հանրության կողմից հայտարարություններ, կամ բանաձևեր:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4102 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am