Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ինտենսիվ սկսել է թիրախավորել Արցախի բնակչությանը, կրակ բացել նաև ՀՀ սահմանների ուղղությամբ: Տեղեկատվական դաշտում ևս, իր սովորության համաձայն, պարբերաբար սկսել է հանդես գալ ապատեղեկությունների տարածմամբ: Իրանագետ Հարություն Առաքել յանի հետ զրույցում անդրադարձել ենք Ադրբեջանի նպատակներին, խոսել նաև տարածաշրջանային զարգացումներից ու հնարավոր ազդեցություններից:

«Ինչպես ընդդիմություն, այնպես էլ իշխանություն լինելու ժամանակ այսօրվա իշխանության ներկայացուցիչները քարոզում էին, որ եթե «Արցախը տանք, հանգիստ ու խաղաղ ենք ապրելու»: Երբ ընդդիմանում էինք, ասում՝ նման բան տեղի չի ունենա, դրանից հետո նորից պատերազմի ենք ականատես լինելու, քննադատության էինք ենթարկվում: Եթե հիմա էլ նույնն ասենք, նորից ենք քննա - դատվելու, բայց փաստն այն է, որ հանուն խաղաղության ամեն ինչ չպետք է զիջել: Վերջին օրերին Ալիևը կրկին հոխորտաց՝ ասելով, որ «եթե Հայաստանն ուզում է հանգիստ ապրել, մեր ամբողջ պայմանները պետք է ընդունի»: Այսպես ասած, այդ հանգիստ ապրելը բոլոր գործընթացների «բանալին» է: Չեմ կարծում, թե իրականում լինելու է հանգիստ ապրել, որովհետև եթե ինչ-որ բան ես զիջում, դիմացինդ ավելին է ուզում և չի բավարարվելու, որովհետև թույլ ես: Մինչև կապիտուլ յացիայի վերջնական փուլ է սա շարունակվելու: Հետևաբար, զարմանալի չէ Ադրբեջանի վարքագիծը, զարմանալի է Հայաստանի իշխանությունների վարքագիծը, ցավոք, նաև մեր հասարակության վարքագիծը»,-«Փաստի» հետ զրույցում նշեց իրանագետը:

Նրա խոսքով, պատմության վերջին ավելի քան 100 տարվա դառը փուլերն անցնելով անգամ մենք դասեր չենք քաղել. «Մենք չենք հասկացել, թե ուժի գործոնն ինչ է, և իրականում ինչպես են խաղաղության հասնում: Չեմ ցանկանում Ալիևի քայլերը վերլուծել, որովհետև անում է այն, ինչ պետք է անի, այսինքն՝ այն, ինչ մենք չենք արել՝ ժամանակին լինելով հաղթող կողմ: Իրենք անում են այդ քայլերը՝ դաս քաղելով մեր սխալներից: Մինչդեռ մենք, եթե իսկապես խաղաղություն ենք ուզում, պետք է մեզ վրա աշխատենք, փոխենք մեր վարքագիծը»:

Ինչ վերաբերում է ներկա գործընթացներին, նա նկատեց. «Երբ դիտարկում ենք ամբողջ «փազլը», վերջին շրջանում տեղի ունեցող այցերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցը, պարզ է դառնում այն, ինչն ի սկզբանե էր պարզ. ներկա իշխանությունները փորձում են տարածաշրջանում Հայաստանի քաղաքական կուրսը փոխել՝ ըստ ինչոր սցենարի, որն արդեն տեսնում ենք: Այդ սցենարն արդեն կա՝ հաշվի առնելով իշխանությունների անդադար հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանության, էթնիկ զտումների: Կարծես ոչ թե գործադիր մարմին, այլ վերլուծաբան և լրագրող լինեն: Վերլուծաբանների ու լրագրողների գործառույթն է այդ ամենի մասին ահազանգելը, գործադիրը նստած է գործ անելու համար, բայց, ըստ երևույթին, իրենք ոչ մի գործ չեն անում՝ իրենց պահելով լրագրողի, վերլուծաբանի պես՝ ընդամենը բավարարվելով հայտարարություններով:

Հետևաբար, սցենարն ակնհայտ է, ըստ որի՝ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ պետք է ստեղծվի, որ ներկա պահին Ուկրաինայի հարցով խիստ զբաղված Ռուսաստանը մեր տարածաշրջանում չկարողանա ճիշտ ձևով գործերն առաջ տանել:Հետևաբար, կարող է Ադրբեջանի կողմից հարձակում լինի, որից հետո, հաշվի առնելով Փաշինյանի վերջին ասուլիսի հայտարարությունները հատկապես ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի մասով, մենք պետք է հայտարարենք, որ «ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը չեն կարող իրենց գործառույթներն իրականացնել, ու այստեղ պետք է ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ին զուգահեռ ինչ-որ ռազմական դիտորդներ կամ խաղաղապահ ուժեր գան ու տեղակայվեն տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ, կարծես, ինչ-որ պասերով խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի հիմնական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»:

Անդրադառնալով Իրանի պաշտոնական ու ոչ պաշտոնական արձագանքներին՝ կապված նաև ոչ տարածաշրջանային ուժերի տեղակայման հետ, իրանագետը նշեց. «Պաշտոնական հայտարարություններում գրեթե ոչինչ չի փոխվել. Իրանը շարունակում է պնդել կարմիր գծերի, մասնավորապես այն մասին, որ տարածաշրջանում չեն հանդուրժի այլ խաղացողների դերակատարությունը: Ոչ պաշտոնական մակարդակով՝ վերլուծաբանների, փորձագետների շրջանակներում, արդեն Հայաստանի մասին այլ վերլուծություններ ու տեսակետներ են հայտնվում Իրանում: Մատնանշում են, որ Հայաստանի ներկա իշխանությունները, աչք փակելով Իրանի ու Հայաստանի՝ տարածաշրջանում ունեցած երկարամյա հարաբերությունների վրա, փորձում են տարածաշրջան բերել Իրանին հակադիր և Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող ուժերի:

Մենք, մեծ հաշվով, մեր իմիջը նաև Իրանում ենք կորցնում: Ընդ որում, երբ Հայաստանի մասին ինչ-որ բան է գրվում, սոցցանցերում պարսիկ ժողովրդի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ինչքան էլ որ բարձր ու դրական է, բայց, ցավոք, ՀՀ իշխանությունների գործողությունների արդյունքում Իրանում ևս այդ իմիջը դանդաղ փոխվում է: Իրանում Հայաստանը համարվում է այն երկիրը, որն ուզում է տարածաշրջանում իր դաշնակիցների մեջքին դաշույն խրել»:

Խոսելով նկարագրված քաղաքականության հնարավոր վտանգների մասին՝ Հարություն Առաքել յանը պատմությունից օրինակներ բերեց: «Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ մենք գտնվում էինք ցարական Ռուսաստանի և Օսմանյան Կայսրության ճիշտ մեջտեղում, այդ ժամանակահատվածում բրիտանացիները հիշեցին հայերին, հիշեցին նաև այն, որ իրավունք գոյություն ունի: Փորձեցին հայերին շահագրգռել, սիրաշահել և օգտագործել թե՛ ցարական Ռուսաստանի, թե՛ հետո նաև Օսմանյան Կայսրության դեմ: Դրանից հետո Բրիտանիան իր հարցերը լուծեց թե՛ օսմանցիների, թե՛ ցարական Ռուսաստանի, իսկ հետո՝ նաև բոլ շևիկյան Ռուսաստանի հետ:

Ու մենք մնացինք մենակ՝ դավաճանված ու դավաճանի դերում, որովետև երկու կողմից էլ մենք խիստ պատժվեցինք: Հիմա, կարծես, առաջին աշխարհամարտի սխալ քայլերն ենք կրկնում: Մենք հիմա նստած ենք Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի մեջտեղում: Հիմա աշխարհակարգ է փոխվում, հայտնվում են նոր բևեռներ, որոնք մարտահրավեր են նետում գործող աշխարհակարգին, բայց մենք, մեջտեղում նստած, փորձում ենք թեքվել դեպի հակառակ բևեռ ու նրանց մարտավարությունները բերել տարածաշրջան: Եթե այսպես շարունակվեց, ու աշխարհում ինչ-որ արտառոց բան տեղի չունեցավ, պետությունները, կարծում եմ, մեզ կրկին պատժելու են՝ հիշեցնելու համար, որ լինելով այս աշխարհագրության մեջ՝ այլ կերպ եք խաղում տարածաշրջանում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, երբ կան բազմաթիվ սպառնալիքներ, այդ բոլորը հնարավոր է վերափոխել ու վերածել հնարավորության՝ ի շահ և հօգուտ մեզ: «Դիվանագիտությունը սպառնալիքը հնարավորության վերափոխելու արվեստ է: Ես տարիներ է, ինչ խոսում եմ Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մասին: Բազմիցս նշել եմ, որ մենք գոնե պետք է նախաձեռնենք այդ հարաբերությունները: Երբ Իրանն ու Սաուդյան Արաբիան թշնամաբար էին միմյանց վերաբերվում, մեր լսարանի համար անհասկանալի էր, թե ինչու պետք է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ ունենանք:Հիմա Չինաստանի միջնորդությամբ քաղաքականությունը փոխվեց: Եթե մենք ժամանակին ավելի ճիշտ դիվանագիտությամբ հարաբերություններ ստեղծեինք Սաուդյան Արաբիայի հետ, հենց նրանց միջոցով կկարողանայինք տարածաշրջանում սանձել թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, բայց, ցավոք, մեր իշխանությունները քթի ծայրից ավելի առաջ չեն կարող տեսնել:

Ժամանակը կորցրինք, իսկ հիմա արդեն Իրանն ու Սաուդյան Արաբիան հարաբերվում են, և մեր կողմից հարաբերություններ ստեղծելու հնարավորությունն արդեն այլ տրամաբանության ներքո է: Սաուդյան Արաբիան արդեն գործոն է դառնում տարածաշրջանում ու փորձելու է ակտիվ ներկայություն ունենալ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Ուկրաինայի հարցում: Իրականում սպառնալիքը խելացի դիվանագիտություն ունենալու դեպքում կարելի է հնարավորության վերածել, եթե կան բառի բուն իմաստով դիվանագիտական անցյալ ունեցող խելացի դիվանագետներ և ոչ թե զուտ քաղաքական նշանակմամբ պաշտոններ զբաղեցնողներ»,-եզրափակեց իրանագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ինչ ասաց Սամվել Կարապետյանը դատարանում․ իրավիճակը բակում լարված է (video) Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայից 17 մարդ են ձերբակալել, այդ թվում նաև Վովա Վարդանովի որդուն Մենք պետք է խնդիրները լուծենք տարածաշրջանի մեր գործընկերների հետ միասին․ Ադրբեջանի նախագահի օգնական Աշխարհահռչակ ռեփեր Future-ը «Ինստագրամ»-ում կիսվել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութով ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ Թբիլիսյան խճուղում 7 մեքենա է բախվել Սա է վիճակը․․․ ինչի՞ մասին է միայն մտածում Փաշինյանը․ Ռոբերտ Քոչարյան (video) ԲՈՒՀ-երում բարձրագույն կրթությունը կլինի անվճար․ Աննա Գրիգորյանը մանրամասնում է (video) «Ինչ խփեց Նիկոլին․․․ մնացել է «բոմժության տակ»» (video) Գործ սարքող թագավորի հեքիաթը… Նարեկ Կարապետյան Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես Իրանը ողջունում է Լիբանանում հրադադարի հաստատումը. Բաղայի Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսել ե՞ք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում. փաստաբան Մոսկվան և Բաքուն լուծել են AZAL-ի շուրջ վեճը և հանդես եկել համատեղ հայտարարությամբ Ջուր չի լինելու Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարաբերությունների ամրությունը Ադրբեջանի հետ. Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Բաքուն և Դամասկոսը պատրաստվում են հարաբերությունների զարգացման կոնկրետ քայլերի Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ․ Վահե Հովհաննիսյան Ահա, թե ինչու էր ջրիկացել Նիկոլն ԱԺ-ում․ Արմեն Աշոտյան (video) Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video) 13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ հնչեցնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am