Խաչատուրովի գործի կեղծիքներն ու միֆերը

«Հրապարակ» թերթը գրում է.

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն ու նույն գործով մյուս մեղադրյալ Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը երեկ հայտարարեցին, որ Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի քննությունն ընթանում է ուղղորդված։ Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։ Ըստ մեղադրանքի՝ ՊՆ ենթակայության տակ գտնվող տարածքը վաճառվել է ապօրինի, դրա իրական տերը Գրիգորի Խաչատուրովն է, սակայն գնորդը նրա մտերիմ Էդգար Արշակյանն է։

Փաստաբանները նախ միֆ եւ կեղծիք համարեցին այն պնդումները, թե տարածքը զորամաս է եղել։ Նրանց կարծիքով՝ դատախազն ու ՔՊ-ականներն այդ տարածքը զորամաս են անվանել, որովհետեւ հասարակական ընկալումներում զորամաս վաճառելն ու գնելն ավելի սուր են ընկալվում, դատապարտելի համարվում: Ըստ պաշտպանների՝ այդ տարածքն ու դրա վրա գտնվող շինությունները ՀՀ պատմության մեջ երբեւէ որպես զորամաս չեն օգտագործվել։ «Գլխավոր դատախազը մի քանի անգամ պնդում է, որ օտարվել է զորամաս։ Ես ինձ հետ բերել եմ Էդգար Արշակյանի անվամբ սեփականության վկայականի պատճենը, որտեղ նկարագրված է, թե ինչ շենք-շինություններ կան, եւ պարզվում է, որ որեւէ զորանոց, այսինքն՝ զինվորների քնելու կացարան չկա։ Այդ շինությունները զորամաս անվանել՝ նույնիսկ ամենավառ երեւակայության դեպքում չի կարելի, որովհետեւ չի եղել սա զորամաս... այստեղ կա շտաբ, կա ՊՆ-ին ամրակցված տարածք, որը ՊՆ-ն որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովն այս որոշման հետ, թե ում վաճառեն եւ այլն, որեւէ առնչություն չի ունեցել»,- ասաց Պողոսյանը։ Հաջորդ միֆը, ըստ փաստաբանների այն է, որ Խաչատուրովն այդ գույքի գրավադրումից 18 մլն դրամ է ստացել․ «Տեսեք` ինչ է տեղի ունեցել, 2016 թ. օգոստոսի 12-ին, երբ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, առաջացել էր Վանաձոր քաղաքում բնակվելու անհրաժեշտություն, նա Վանաձորում ընդամենը 24 հազար դոլարանոց բնակարան ձեռք բերելու համար դիմել է բանկին, որպեսզի վարկ ստանա։ Եվ դրա համար գրավադրել է այդ ձեռքբերվելիք բնակարանը, բանկը տրամադրել է 18 մլն 424 հազար դրամի վարկային գիծ, որից օգտագործվել է ընդամենը 24 հազար դոլարը՝ 12 մլն 852 հազար դրամը, ինչն անմիջապես փոխանցվել է վաճառողին՝ որպես բնակարանի ձեռքբերման արժեք։

Անշարժ գույքի ձեռքբերման այս հիպոթեքային պայմանագիրը վարույթն իրականացնող մարմինն ու տիկին Վարդապետյանը փետրվարի 7-ին իրենց տրամադրության տակ ունեցել են ու պատգամավորների հարցերին պատասխանելիս հերիք չէ, որ անամոթաբար նշում են, որ 18 մլն-ի չափով է եղել վարկը, որը զորամասը վերածել են գումարի, մի հատ էլ պատասխանելով հարցին, ասում է՝ այդ ուղղությամբ քննությունը դեռ չենք արել, չգիտենք, թե ուր է գնացել այդ գումարը։ Այս պայմանագրում հստակ երեւում է, որ 18 մլն դրամ ընդհանրապես չի ստացվել, ստացվել է 12 մլն 852 հազար դրամ, ընդ որում՝ այդ գումարը Գրիգորի Խաչատուրովը ոչ թե իր ձեռքի տակ է ունեցել, այլ իր բնակարանի գրավադրմամբ ստացել ու անմիջապես փոխանցել է վաճառողին։ Հիմա այս փաստն ունենալով ո՞նց են իրենց թույլ տալիս, որ գնում ԱԺ-ում հայտարարում են, որ 18 մլն-ի ճակատագիրն իրենց պարզ չէ»:

Հետագայում Խաչատուրովը վաճառել է Վանաձորի բնակարանը, իր վարկային պարտավորությունները կատարել եւ հողատարածքը գրավադրումից հանել։ Պաշտպանները պնդում են, որ փողերի լվացման մեղադրանքն անհեթեթություն է։ Պաշտպանների կարծիքով՝ այս քրեական հետապնդումը թուրքի նկատմամբ հաղթանակ տարածների հանդեպ իշխանությունների գենետիկ ատելությունն է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am