Վերջին օրերին սոցցանցային տիրույթում ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող՝ «Հաղթանակի» զբոսայգու դիմաց գտնվող առանձնատան ինտերիերը: Հիշեցնենք, որ առանձնատունը 2022 թվականին գնել էր գործարար Նարեկ Նալբանդյանի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը:
«Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել այն մասին, թե ինչպես են տան ներսից լուսանկարները հայտնվել հրապարակային դաշտում: Մեր ունեցած տեղեկություններով, Լիլիթ Պետրոսյանը ցանկացել է առանձնատան գրավով վարկ ձևակերպել հայաստանյան բանկերից մեկում: Համապատասխան աշխատակիցները, ինչպես և կարգն է, գույքը գնահատելու համար այցելել են առանձնատուն ու լուսանկարել այն, ինչպես ասում են, «ներսից ու դրսից»:
Դրանից հետո լուսանկարները հայտնվել են համացանցում: Արդյո՞ք նախկին կամ ներկա սեփականատերերը կդիմեն համապատասխան իրավական գործողությունների՝ առանձնատան ինտերիերի լուսանկարների հրապարակայնացման հետ կապված, ճշտել չհաջողվեց:
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը