«Մի ամբողջ մարզի` Արմավիրի մարզպետը դուրս է եկել իմ դեմ». Առավոտ

Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը վստահեցնում է, որ Աշոտ Ղահրամանյանը ցանկանում է դպրոցի տնօրենի պաշտոնում «անցկացնել» իր հովանավորյալինԱրմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթը միտումնավոր հետաձգվում է: «Առավոտի» հետ զրույցում դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը, որը 7 տարի պաշտոնավարել է, նշեց, որ երեկ` օգոստոսի 28-ին եւս, տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը չի կայացել: Հիշեցնենք, որ այս խնդրին նաեւ անդրադարձել էր «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, կրթության մասնագետ Անահիտ Բախշյանը: Նա մասնավորապես այսպիսի բովանդակությամբ հայտարարություն էր տարածել. «ՀՀ վարչապետի ուշադրությունն եմ հրավիրում երկրում տարածված այս խնդրի վրա: Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016թ. նոյեմբերի 15-ին: Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի եւ անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը: Ըստ դպրոցի կառավարման խորհրդի որոշման՝ 2017-ի հունվարի 20-ին նշանակվել է մրցույթի օր: Նկատենք, որ դպրոցի կառավարման խորհրդում մարզպետն ունի երկու ներկայացուցիչ՝ Արմավիրի մարզի զորահավաքային նախապատրաստական բաժնի պետ Աշոտ Հակոբյանն ու մարզպետարանի աուդիտի բաժնի աշխատակից Վիգեն Խաչատրյանը: Հավելեմ, որ խորհրդի նախագահը հենց ԱԻՆ աշխատակիցն է, կասկածից վեր է՝ մարզպետի ցուցումով: Հունվարի 20-ին մրցույթին ներկայացել են դպրոցի կառավարման խորհրդի 5 անդամներ, չեն ներկայացել խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, Վիգեն Խաչատրյանն ու ԿԳՆ-ի Հակոբ Հովասափյանը: Ըստ վերոնշյալ կարգի՝ մրցույթն իրավազոր է համարվում, եթե մասնակցում են խորհրդի 6 անդամներ: ԿԳՆ ներկայացուցիչն արձանագրել է մրցույթի ոչ իրավազոր լինելն ու հետաձգել է 5 աշխատանքային օրով: Հունվարի 27-ին կրկնվել է նույն պատմությունը. կրկին չի ներկայացել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, ու քանի որ մեկ թեկնածու է եղել, գործող կարգի համաձայն՝ հայտարարվելու է նոր մրցույթ»:Տիկին Բախշյանի նաեւ Հասմիկ Սրապիոնյանի հավաստմամբ` սա մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաեւ կոռուպցիոն, նրանք ուզում են ազատվել գործող տնօրենից՝ հայտարարելով, ինչպես պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ պաշտոնին:Հասմիկ Սրապիոնյանը մեզ հետ զրույցում խոսեց մի շարք խախտումների մասին, օրինակ` այն, որ ըստ կանոնակարգի` մրցույթ պետք է հայտարարվեր եռամսյա ժամկետում, մինչդեռ հունվարի 20-ից հետո մրցույթ է հայտարարվել միայն օգոստոսի 20-ին: Տիկին Սրապիոնյանը նաեւ տեղեկացրեց, որ եթե մյուս դպրոցներում նախկին տնօրենն է նշանակվել պաշտոնակատար, իրենց դպրոցում ինքը չէ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Ինձ հանեցին, ես սովորական մանկավարժ եմ աշխատել: Հետո փոխտնօրենին նշանակեցին ժամանակավոր պաշտոնակատար, հետո պատմության ուսուցչին, ի վերջո, երկուսին էլ հանեցին, Արմավիրից ֆիզկուլտուրայի ուսուցչի` Էդվարդ Սարգսյանին բերեցին պաշտոնակատար, որին էլ ուզում են անցկացնել: Ինքն էլ հայտարարում է, թե վայելում է մարզպետի հովանավորությունը»: Տիկին Սրապիոնյանն ասաց, որ երբ հանդիպել է մարզպետարանի կրթության վարչության պետին` Գայանե Սայադյանին, նա բացահայտ ասել է, որ մարզպետը չի ցանկանում իր հետ աշխատել: Ակնարկել են, թե «մարդ կդնենք քո դեմ, ինքն էլ կանցնի»:Անդրադառնալով երեկ նշանակված մրցույթին` տիկին Սրապիոնյանն ասաց, որ դրա ժամանակ եւս, ինչպես նախորդների դեպքում, քվորում չի ապահովվել. «Մարզպետարանի երեք ներկայացուցիչներն էլ եկան, բայց տեսա, որ խորհրդի նախագահը փոխված է, զարմացա` պատճառաբանեցին, թե նախկին նախագահը գնացել է Սանկտ Պետերբուրգ, մարզպետն ուրիշին է նշանակել: Հետո տաս րոպե անց այդ երեք ներկայացուցիչներն ասացին`պարզ է, որ քվորում չի ապահովվի, հինգ րոպե նստենք, գնանք. պարզ չէ՞, որ խորհրդի մյուս անդամները չեն գա: Հարցրի` կարո՞ղ է տեղյակ չեք պահել, ասացին, թե մեկ ամիս առաջ տեղեկացրել են: Ես էլ զարմացա` գուցե մոռացե՞լ էին: Ակնհայտ էր` իրենց ձեռք չի տալիս, որ մրցույթ անցկացնեն: Ավելին, ըստ կանոնակարգի` պետք է մրցույթ անցկացվի հինգ օր հետո, բայց ինձ ասացին, որ մեկ ամիս անց է լինելու: Սա էլ է խախտում»:Տիկին Սրապիոնյանից հետաքրքրվեցինք` ինչո՞վ է նրանց ձեռնտու, որ մրցույթները հետաձգվեն, նախկին տնօրենը պատասխանեց. «Իրենք համոզված են, որ խորհրդի անդամներից հինգն էլ ինձ են ընտրելու, դրա համար ձգձգում են: Խորհրդի անդամներն էլ են ասում, որ մարզպետը հայտարարել է, թե կբռնի, խորհրդի հինգ անդամներին էլ կփոխի: Ես էլ ասացի, թե մարզպետը նման իրավունք չունի, ամեն օղակ ինքն է դա որոշում»:Մեր այն հարցին` որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը, տիկին Սրապիոնյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ`մի ամբողջ մարզի` Արմավիրի մարզպետը դուրս է եկել իմ դեմ, իմ հույսը միայն լրատվամիջոցերն են. ես ի՞նչ կարող եմ անել: Այսպես մրցույթը ձգձգելով` մարզպետն ուզում է խորհրդում այնպիսի մարդիկ դնել, որ իրենց թեկնածուին անցկացնեն: Հետո էլ կասի, թե՝ բա որ իր գյուղացիներն իրեն չընտրեցին, ես մեղավո՞ր եմ»: «Առավոտ»

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am