«Թեկուզ պոլի փետ լինի, բայց մերոնցից լինի»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել այն մասին, թե «նոր Հայաստանում», այն է՝ այն բանից հետո, ինչ ինքն ու իր «քայլողներն» են վերցրել իշխանությունը, ընտրություններ չեն կեղծվում, ամեն ինչ արդար է, բլա-բլա-բլա... Կեղծավորության աստիճանով դա կարող է համեմատվել, օրինակ՝ «կոռուպցիա չկա»-ի կամ «արտոնյալ բիզնեսմեններ չկան»-ի մասին նույն գործչի հայտարարությունների հետ: Չնայած, ինչո՞ւ ընտրություններից հեռու գնալ: Նախորդ համարում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ անդրադարձում ընդհանուր գծերով ցույց էինք տվել վերոհիշյալ հայտարարության փուչ լինելը:

Եթե անգամ համարենք, որ ընտրությունները չեն կեղծվում (ասում ենք՝ եթե), ապա դրանց արդյունքները կամայականորեն խեղաթյուրվում են, և կա՛մ ուժային միջամտությամբ (կալանավորում, քրգործի հարուցում), կա՛մ վարչական ճնշմամբ, կա՛մ մանիպուլ յատիվ տարբերակով այնպես է արվում, որ անպայմանորեն նշանակվի, այո, հենց նշանակվի՛ քպական կամ Նիկոլ Փաշինյանին որպես կուռք պաշտելու ծիսաենթարկված որևէ մեկը: Ըստ որում, կարևոր չէ՝ ով: Այս դեպքում գործում է Նիկոլ Փաշինյանին հոգեհարազատ բանաձևը, այն է՝ «թեկուզ պոլի փետ լինի, բայց մերոնցից լինի»: Ու սա միայն ՏԻՄ-երում չէ, բոլոր ոլորտներում է այդպես, այդ թվում՝ կրթական:

Նույն Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր էր աշխատում, նմանապես շատ էր սիրում տարբեր ամբիոններից խոսել բուհերը չքաղաքականացնելու անհրաժեշտության, բուհերի քաղաքականացման-կուսակցականացման անթույլատրելի լինելու մասին: Նկատենք, որ դա միանգամայն ընկալելի շեշտադրում էր: Հա, բայց իշխանությունը գրավելուց հետո նույն Նիկոլ Փաշինյանը անում է հենց այն, ինչի դեմ ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում: Չէ, նույնը չէ, անհամեմատ ավելի ուժգին մոլեգնությամբ: Ասենք, ի՜նչ «բուհերի կուսակցականացում», եթե «նոր Հայաստանում» բանն արդեն մանկապարտեզներին է հասել: Ինչ-որ հիմնարկի ղեկավա՞ր ես ուզում դառնալ, պիտի պարտադիր քպացված լինես: Վերադառնանք բուհերին:

Օրինակ՝ իշխանության գալուն պես առաջին «գործերից» մեկը, որին ինտենսիվ ու հետևողականորեն կպան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, կհիշեք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հետապնդելն էր՝ այդ պաշտոնը զավթելու և յուրային մեկին նշանակելու նպատակով: Ի վերջո, հասան այն բանին, որ Արամ Սիմոնյանին եթե ուղիղ կերպով չսպանեցին էլ, ապա արագացրեցին նրա մահը: Եվ այդ գնով, ըստ էության, հասան իրենց բաղձալի նպատակին: Եթե գանք մեր օրեր, ապա կարելի է ուշադրություն դարձնել Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «հետևից ընկնելու» բազմադրվագ պատմությանը, եթե չասվի՝ էպոպեային: Տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն «աչք է դրել» այս բուհի վրա:

Մե՛կ այն որոշեցին ոչնչացնել՝ միավորելով, օրինակ՝ ֆիզկուլտինստիտուտի հետ, մե՛կ բուհի ղեկավարության հետևից ընկան: Իրավիճակի ամբողջ հեգնանքն այն է, որ «բրյուսովցիները» որոշեցին պայքարել մինչև վերջ և չընկրկեցին: Նրանք երևի միամտաբար հավատացել էին, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության պայմաններում Հայաստանը, ի՞նչ էին ասում, հա՛, «ժողովրդավարության բաստիոն» է, «ժողովրդավարության չեմպիոնների լիգայում է» կամ ժողովրդավարության չգիտեմ թե էլ ինչ է: Բայց հետաքրքիր պայքար էր, ուշադրություն գրավող: Չար լեզուներն անգամ ասում են, որ Փաշինյանի ԿԳ նախկին նախարարներից Դումանյանին պաշտոնանկ անելու հիմնական պատճառներից մեկն էլ դա էր:

Այսինքն, որ նախկին նախարարը չկարողացավ առանձին վերցրած մեկ բուհում ռեկտոր դնել հենց այն մարդուն, որին ցանկանում էին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն: Իսկ Նիկոլ Փաշինյանի ԿԳ նոր նախարարը, ինչպես տեսնում ենք, բավականին ակտիվ էր լծվել այդ «գործին», չնայած, հանրագումարում նրա մոտ էլ չստացվեց: Եվ ահա, բուհն իր հիմնական անելիքի շավիղից շեղող երկար-բարակ տարուբերումներից հետո, ի վերջո, ռեկտորի ընտրություններ եղան: Ռեկտոր ընտրվեց կամ վերընտրվեց Կարինե Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանի թեկնածու Դավիթ Գյուրջինյանը չընտրվեց (4 ձայնի տարբերությամբ): Եվ ի՞նչ, Փաշինյանի իշխանությունն ընդունե՞ց իր պարտությունը: Այդ էր պակաս: Անմիջապես քրեական գործ հարուցեցին՝ հայտարարելով, թե ինչ-որ խուլիգանություն է եղել:

Արժե՞ ասել, որ դրանից քիչ անց հայտարարվեց, թե Դավիթ Գյուրջինյանը նշանակվո՛ւմ է նշված համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Այսինքն, զոռբայության վրա է ամեն ինչ: Ի՞նչ կապ ունի, թե ով է ընտրվում, եթե նշանակվում է նա, որին ուզում է այդ պահին իշխանության գլխին գտնվողը: Հարց է ծագում. էլ ընտրություն-մընտրություն անելու իմաստը ո՞րն էր, ո՞ւմ խաբելը կամ մոլորեցնելը: Միանգամից թող իշխանությունն իր ուզած թեկնածուին նշանակեր, վերջանար-գնար:

Հաջորդ օրն էլ կարելի էր բուհի դասախոսական կազմին և ուսանողներին պարեկների ու ոստիկանական «կարմիր գլխարկների» մահակների հսկողության ներքո շարել և ստիպել, որ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին հավատարմության երդում տան: Մի խոսքով, նապաստակի հայնրահայտ անեկդոտն է, այն, որ ասում է՝ ամեն ինչ նույնն է, միայն թղթատարությունն է ավելացել: Կարելի է հավելել, որ նաև կեղծավորությունն ու ձևականությունն են ավելացել: Հա, մեկ էլ՝ անչափելի զոռբայությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 409 անգամ
Լրահոս
Ինչ ասաց Սամվել Կարապետյանը դատարանում․ իրավիճակը բակում լարված է (video) Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայից 17 մարդ են ձերբակալել, այդ թվում նաև Վովա Վարդանովի որդուն Մենք պետք է խնդիրները լուծենք տարածաշրջանի մեր գործընկերների հետ միասին․ Ադրբեջանի նախագահի օգնական Աշխարհահռչակ ռեփեր Future-ը «Ինստագրամ»-ում կիսվել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութով ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ Թբիլիսյան խճուղում 7 մեքենա է բախվել Սա է վիճակը․․․ ինչի՞ մասին է միայն մտածում Փաշինյանը․ Ռոբերտ Քոչարյան (video) ԲՈՒՀ-երում բարձրագույն կրթությունը կլինի անվճար․ Աննա Գրիգորյանը մանրամասնում է (video) «Ինչ խփեց Նիկոլին․․․ մնացել է «բոմժության տակ»» (video) Գործ սարքող թագավորի հեքիաթը… Նարեկ Կարապետյան Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես Իրանը ողջունում է Լիբանանում հրադադարի հաստատումը. Բաղայի Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսել ե՞ք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում. փաստաբան Մոսկվան և Բաքուն լուծել են AZAL-ի շուրջ վեճը և հանդես եկել համատեղ հայտարարությամբ Ջուր չի լինելու Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարաբերությունների ամրությունը Ադրբեջանի հետ. Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Բաքուն և Դամասկոսը պատրաստվում են հարաբերությունների զարգացման կոնկրետ քայլերի Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ․ Վահե Հովհաննիսյան Ահա, թե ինչու էր ջրիկացել Նիկոլն ԱԺ-ում․ Արմեն Աշոտյան (video) Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» (video) 13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ հնչեցնում Գործարարները շատ անհանգիստ են՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների սրման հետ կապված․ Քոչարյանը մանրամասնեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am