Ավիատոմսերի գները սկսել են նվազել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանից Ռուսաստան ավիատոմսի գները սկսել են ավելի էական նվազում գրանցել, քան եվրոպական ուղղություններով ավիատոմսերի դեպքում: Եթե հուլիս և օգոստոս ամիսների սկզբին ավիատոմսերի գները կրկնապատկվել էին եւ եռապատկվել, ապա օգոստոսի վերջից դրանց գները աստիճանաբար նվազում են: «Airlanes» ընկերությունն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածի համար Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ էկոնոմ կարգի ավիատոմսի համար սահմանել է 157 հազար դրամ: Նույն ժամանակահատվածի համար «Ural Airline»-ն առաջարկում է 160 հազար դրամ արժողությամբ տոմսեր: Արդեն սեպտեմբերի 4-ից 11-ի համար, նույն «Ural Airline»-ն առաջարկում է 131 հազար դրամից սկսվող ավիատոմսեր: Եթե դա համեմատենք օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ի գների հետ, ապա մոտ 26 հազար դրամով նվազում է սպասվում: «UTair»-ը նույն ժամանակահատվածի համար առաջարկում է ավիատոմս սկսած 150 հազար դրամից: Հուլիս և օգոստոս ամիսներին գրեթե նույն գներն էր սահմանված, սակայն մի ուղղության համար, այսինքն՝ առանց ետադարձի Երևան-Մոսկվա ավիատոմսը սկսվում էր 150 հազար դրամից: Երևան-Վիեննա ուղղությամբ ավիատոմսը սեպտեմբեր ամսի առաջին շաբաթվա համար կարելի է ձեռք բերել սկսած 272 հազար դրամից: Այս ուղղությամբ առավելագույն գինը հատում է 392 հազար դրամի սահմանագիծը: Իսկ օրինակ, սեպտեմբեր ամսվա վերջին արդեն Երևան-Վիեննա ավիատոմս կարելի է ձեռք բերել սկսած 160 հազար դրամից: Նույն ժամանակահատվածի առավելագույն գինը հասնում է 400 հազար դրամի սահմանագծին: Երևան-Փարիզ ուղղությամբ ավիատոմսի արժեքը, եթե օգոստոսի սկզբին տատանվում էր 300 հազար դրամից մինչեւ 500 հազար դրամի սահմաններում, ապա սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթը ոչ թե նվազման է գնում, այլ ընդհակառակը՝ ավիատոմսի գինն ավելի է թանկանում: Այս ուղղությամբ ավիատոմսի գինը սկսվում է 360 հազարից և հասնում մինչև 570 հազար դրամի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

դիտվել է 159 անգամ
Լրահոս
ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am