Իրանի նախկին ԱԳ նախարարը մահացել է Թուրքիայում
Իրանի նախկին ԱԳ նախարար Իբրահիմ Եզդին մահացել է Թուրքիայի Իզմիր նահանգի հիվանդանոցներից մեկում: Ըստ Dunya-ի՝ 86-ամյա գործչի մոտ հայտնաբերվել էր շագանակագեղձի քաղցկեղ, ինչից հետո նրան տեղափոխել էին Իզմիր՝ հիվանդանոց: Ըստ որոշ տեղեկությունների՝ նախկին նախարարը պատրաստվում էր վիրահատվել ԱՄՆ-ում, սակայն վիզա չստանալու արդյունքում մեկնել էր Թուրքիա:
