Սորոսանիկոլական պարեկների արկածները Հայաստանում

Գրեթե օր չի անցնում, որ ոստիկանական պարեկների հետ կապված մի արկածային պատմություն չհայտնվի լրահոսում և հանրության ուշադրության կենտրոնում: Չենք հասցնում ինչպես հարկն է՝ «խորանալ» այն զմայլելի տեղեկության վրա, որ այնինչ պարեկը այսինչ գյուղում բռնվել է գողություն կատարելու վրա և տանտիրոջ կողմից ենթարկվել թռիչքի՝ երկրորդ հարկի պատշգամբից: Հասկանալի է, բռնվել է: Եվ մեկ էլ, խնդրեմ, մեկ ուրիշ պարեկ ինչ-որ բյուրեղային թմրամիջոց տարածելու վրա է բռնվել: Մեկը՝ մյուսից գլուխգործոց են:

Կամ էլ մի 20-25 պարեկ-ոստիկանով Հանրապետության հրապարակում ընկնում են ավտոխուլիգանի ետևից ու... չեն կարողանում վնասազերծել: Կամ էլ հակառակը՝ մարզերից մեկի գյուղերից մեկում տանտերն ահազանգում է, որ գոմից գողություն են ուզում անել, պարեկները գալիս են ու ենթադրյալ գողին այնպես են վնասազերծում, որ նա արդեն հանգուցյալ է: Կամ էլ՝ ինչպես նախօրեին, էլի մարզերից մեկի գյուղամեջում ինչ-որ ծեծկռտուք է տեղի ունենում՝ էլի պարեկների մասնակցությամբ, ըստ պաշտոնական վարկածի, նրանց ինչ-որ մեկը հայհոյել է (հենց այնպե՞ս): Կամ գնում են, օրվա իշխանության քաղաքական հակառակորդների ետևից են ընկնում ճանապարհներին...

Քրդին քոլոզ չեկավ, Հայաստանին՝ պարեկ: Պարեկներն առօրյա խոսքուզրույցում արդեն անեկդոտային պերսոնաժներ են դարձել ու ընկալվում: Սոցցանցերը հեղեղված են պարեկների արկածներին վերաբերող սրախոսություններով, վրդովված արձագանքներով, ծաղրական դիտարկումներով:

Մեկ էլ իմանում ես, որ մի 5-6 ոստիկանով գնացել ու այգում գիրք կարդացող կնոջն են հակաօրինական կարգով փորձում խուզարկել, այսպես ասած՝ «անձնական զննության» անվան տակ: Կամ էլ տեղեկանում ես, որ ոստիկանները ծեծել են ծեծի ենթարկված քաղաքացու, որպեսզի իմանան, թե նրան... ով է ծեծել: Դե, քննության ժամանակ կարևորը սեփական «պոչի» վրա չկանգնելն է:

Եվ այս ամենը տեղի է ունենում մեր օրերում, մեր կողքին: Տեղի է ունենում այն պայմաններում, երբ դրսից ստացված գրանտային ու ոչ միայն ահռելի գումարներ են ուղղվել ոստիկանության այսպես կոչված «բարեփոխմանը»: Ահռելի միջոցներ են ծախսվել պարեկային ծառայություն հավաքագրելու և նախապատրաստելու վրա: Պետական միջոցներից ուղղակիորեն միլիարդներ են տրվել (շրջանառվում էր 9 միլիարդ դրամ թիվը) ոստիկանությանը, որպես պարգևավճար: Ավելին, շատ է խոսվում այն մասին, որ սորոսական շրջանակներն են հանձն առել ոստիկանության «բարեփոխման աշխատանքները»: Եվ՝ ի՞նչ: Սա՞ է արդյունքը: Նման «արկածներ», առհասարակ, առանց նման ծախսերի էլ կարելի էր ապահովել:

Ի դեպ, այսօր երկրում իշխանության է մի խումբ, որի կարկառուն ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ, երբ դեռ ընդդիմություն էին «աշխատում», օրումեջ հայտարարություններ էին անում, թե՝ Հայաստանը ոստիկանապետության է վերածվել ու նման բաներ: Բայց հենց Նիկոլ Փաշինյանը գրավեց իշխանությունը, երկրում միակ կառույցը, որն անշեղորեն աճել ու բարգավաճել է, ոստիկանությունն է: Եվ բաշխվում էին պարգևավճարները, որոնցով Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ուղղակիորեն գնեց ոստիկաններին, որոնք կրծքով պաշտպանում էին փաշինյանական իշխանությունը: Հիմա էլ, ուրեմն՝ պարեկները: Արկածային:

Ո՞ւր են այն «ռոմանծիկները», որ, հիշո՞ւմ եք, «Հոկտեմբերյանից «քաշած» եկել էին» հրապարակ 2018-ին... Ա՜, նրա՞նք էլ են պարեկ հավաքագրվել: Դատելով արկածներից՝ միանգամայն հնարավոր է:

Անհամբեր սպասում ենք պարեկների մասնակցությամբ հերթական արկածին, ցանկալի է, իհարկե, առանց զոհերի ու վնասվածքների, առանց այդ էլ՝ Փաշինյանի իշխանության օրոք զոհերի ու մահերի մասին տեղեկությունները առօրյա են դարձել:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 947 անգամ
Լրահոս
Ինչ-որ իրավիճակներում ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը բաց է իր նպատակներին բանակցությունների միջոցով հասնելու համար. Պեսկով Բաքուն պնդում է՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է Հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առաջ sms էր ուղարկում, հիմա հրապարակային ասում է՝ էս պտի անես․ Քոչարյանը՝ դատավորին (video) Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ «Նիկո՛լ, քո ձեռքը հասավ Արեգնազի զավակին էլ․ մայրը գազան է դառնում, երբ․․․ »․ Ագնեսա Խամոյան (video) «18 թվից մինչև էսօր էս աբսուրդի թատրոնի մասնակից եմ ու չեմ հակասնում՝ ինչի մեջ եմ մեղադրվում»․ Ռոբերտ Քոչարյան Իսպանիայում 40 աստիճան շոգի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. BBC Հայաստանի «բերմուդյան եռանկյունին». Հակոբ Բադալյան Նիկոլը Ծառուկյանի կենդանիներին բառի բուն իմաստով գողացել է․ Արմինե Ադիբեկյան (video) Իսրայելը առաջիկա օրերին Լիբանանին կվերադարձնի օկուպացված տարածքների մի մասը. CNN Թուրքիան շուտով կհայտարարի С-400 հրթիռային համակարգերը երրորդ երկրին վաճառելու մասին Նոր հանգամանքներ․ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ խայտառակ հետապնդումները շարունակվում են․Փոստանջյան-Աղեկյան (video) Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարել են եղանակային վտանգի կարմիր մակարդակ Դու հասկանու՞մ ես՝ Տիգրանաշենը Հայաստանի ինչն է․․․ ուղիղ Նիկոլին այդ հարցը տվեք․ Արամ Սարգսյան (video) «Թրիքից ավելի անուշ հոտ չքաշածնե՛ր, էդ ի՞նչ տեսաք Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) Միշուստինի հետ հանդիպմանը Նիկոլի դեմքին գույն չկար․ Արամ Սարգսյանը սարսափելի թվեր է ներկայացնում (video) #ՈՒՂԻՂ․ «Այ չմո՛, խայտառակվեցի՞ր Գագիկ Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՊՆ նախկին նախարարը պատմում է՝ ինչպես է Ծառուկյանը օգնել, որ ադրբեջանցիները դուրս գան մեր դիրքերից (video) Փաշինյա՛ն, այ հիմա կլինի պատերազմ․ Հարցում (video) Նիկո՛լ, սպասի՛ր․ էս մի օր պայթելու է․ Արեգնազ Մանուկյանից ի՞նչ ես ուզում․ Արամ Սարգսյան (video) Հնարավո՞ր է կեղծել թվային դրոշմապիտակները. «Կիլիկիա»-ի և «Ի-Մարկ»-ի հակասող պնդումները. Hetq.am Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ Շատ կոշտ խոսեցի ԳՇ պետի հետ, ասացի՝ ի՞նչ է կատարվում. հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ցինիզմը չափ պետք է ունենա. Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am